Loading...

Articles

Հրեաները՝ զվարճապատումներում

13:56, Monday, 06 February, 2023
Հրեաները՝ զվարճապատումներում
    

Ռաբբի, ինչո՞ւ են բոլորն այն կարծիքին, թե հրեաները շատ հարուստ են:

-Հավանաբար, այն պատճառով, որ հրեաներն ամեն ինչի համար հատուցում են:

***

Մի շան քոթոթ են բերում սինագոգ և ռաբբիին խնդրում են կենդանուն թլպատել:

-Ինչպե՞ս եք համարձակվում նման բան խնդրել: Չէ՞ որ սա սինագոգ է և ոչ թե անասնաբուժարան:

-Հարյուր հազար եմ տալիս, - ասում է քոթոթի տերը:

-Միանգանից պիտի ասեիք, որ քոթոթը հրեա է:

***

Հավատացյալ հրեան ամբողջ ժամանակ աղոթելիս է եղել: Այդ ժամանակ ուժեղ ջրհեղեղ է սկսվել, և նա բարձրացել է տան կտուրը, որպեսզի շարունակի աղոթքը: Իսկ ջուրն ավելացել է: Փրկարարները նավակով մոտեցել են նրա տանը և առաջարկել են փրկվել: Բայց հրեան հրաժարվել է ու շարունակել է աղոթել՝ փրկարարներին ասելով, թե աստված իրեն կփրկի: Որոշ ժամանակ անց տանը լաստ է մոտեցել, որպեսզի հրեան վերջապես փրկվի: Բայց նա շարունակել է աղոթել՝ պնդելով, թե իրեն աստված փրկելու է: Վերջինը, որ տեսել է հրեան, ուղղաթիռն է եղել, որից ճոպանային սանդուղք է կախվել, որ նա փրկվի: Հրեան այդ օգնությունն էլ է մերժել՝ բացականչելով, թե Աստված իրեն կփրկի:

Շուտով հրեան սուզվել է ու խեղդվել: Կանգնելով Աստծու առջև՝ հրեան հարցրել է, թե ինչո՞ւ իրեն չփրկեց: Եվ Աստված պատասխանել է. «Դու հիմարի մեկն ես: Ես երեք անգամ օգնություն ուղարկեցի, իսկ դու չհասկացար»:

***

Կույր հրեան մտնում է ռաբբիի տուն և հարցնում.

-Հիմա դու ի՞նչ ես անում:

-Կաթ եմ խմում:

-Կաթն ի՞նչ է:

-Սպիտակ խմիչք է:

Սպիտակն ի՞նչ բան է:

-Կարապի նման մի բան է: Ծուռ պարանոցով թռչուն է կարապը, - ասում է ռաբբին ու ձեռքի թաթը ծռելով մոտեցնում է կույրին, որպեսզի նա շոշափելով պատկերացում կազմի, թե ինչպիսին է կարապը:

Կույր հրեան մի լավ շոշափում է ռաբբիի ձեռնաթաթը և ուրախացած ասում.

-Շա՛տ շնորհակալ եմ, ռաբե՛: Այժմ արդեն ես գիտեմ, թե ինչ տեսք ունի կաթը:

***

-Ռաբե՛, այսօր ես հյուրեր ունեմ: Կարելի՞ է մի քիչ խոզի միս տապակել:

-Բնականաբար՝ ո՛չ:

-Ռաբե՛, բայց ես իմ ամբողջ կյանքում ցանկացել եմ գոնե մեկ անգամ խոզի միս համտեսել: Հյուրերս էլ են ուզում:

-Ես ռաբբի եմ և այդ բանը չեմ կարող քեզ թույլ տալ:

-Բայց ես վերջերս տեսա, որ դու խոզի միս ես ուտում:

-Այո՛, կերա՛, բայց ես ոչ մեկից թույլտվություն չեմ խնդրել:

***

-Ռաբբի՛, հավերս սատկում են: Ի՞նչ անեմ, որ չսատկեն:

-Գետնին շրջան գծի ու ցորենը շրջանի մեծ նետիր:

Հրեան շրջան է գծում, ցորենը շրջանի մեջ է նետում, բայց հավերը դարձյալ սատկում են: Նա նորից գալիս է ռաբբիի մոտ.

-Էլի՛ սատկեցին, ի՞նչ անեմ:

-Քառակուսի գծիր և ցորենը գցիր քառակուսու մեջ:

Հրեան կատարում է հանձնարարությունը, բայց հավերը դարձյալ սատկում են:

-Էլի՛ սատկեցին, ռաբբի՛, - ի՞նչ խորհուրդ կտաս:

-Եռանկունի գծիր և ցորենը նետիր եռանկունու մեջ;

Հրեան այս խորհուրդն էլ է կատարում, բայց հավերը նորից սատկում են:

-Ռաբբի՛, այս անգամ բոլոր հավերս սատկեցին:

-Ափսո՛ս, - ասում է ռաբբին, - դեռ քանի՜ տարբերակ ունեի:

***

Մի աղքատ հրեա գալիս է ռաբբիի մոտ:

-Փող չունեմ, որ կերակրեմ մանկահասկ երեխաներիս: Նրանք քաղցից կմեռնեն: Գոնե կաթի փող տուր:

-Պարզ է: Գնա տուն, և կունենաս այն, ինչ ուզում ես:

Հրեան հենց մտնում է տուն, նկատում է, որ իր կրծքին կաթով լի երկու ստինք է աճել: Նա կուշտ կերակրում է երեխաներին… երեք անգամ, բայց ստինքներն այդպես էլ մնում են կրծքից կախված: Անհանգստացած հրեան հաջորդ օրը գնում է ռաբբիի մոտ:

-Հարգելի՛ս, ես քեզանից կաթի փող խնդրեցի և ոչ թե ստինքներ:

-Գիտե՞ս ինչ, ինձ համար ավելի հեշտ է հրաշագործել, քան որևէ մեկին փող տալ:

***

-Մոշե՛, ասա՛ ինձ, կնոջդ հետ երջանի՞կ ես:

-Ճա՛րս ինչ, որ երջանիկ չլինեմ:

***

-Ալո՛, Մոշեն տա՞նն է:

-Առայժ տանն է:

-Կարո՞ղ եմ ձեր տուն գալ:

-Կարո՛ղ եք, բայց՝ արա՛գ…մեկ ժամ անց նրան դուրս ենք հանում:

***

-Սառա՛, հիշո՞ւմ ես, ինչպես մենք Ստամբուլում ուշացանք վերջին գնացքից, և դու ձեռքս բռնել էիր:

-Այո՛, ես միշտ բռնել եմ քո ձեռքը:

-Հիշո՞ւմ ես, երբ ավարտվեց նէպ-ը, ինձ բանտարկեցին, և դու բռնել էիր ձեռքս:

-Այո՛, ես միշտ բռնել եմ քո ձեռքը:

Հիշո՞ւմ ես, երբ 37 թվին ինձ աքսորեցին, և դու բռնեցիր ձեռքս:

-Այո՛, ես միշտ բռնել եմ քո ձեռքը:

-Հիշո՞ւմ ես, ինչպես ինձ տարան, երբ «բժիշկների դատավարություն» -ը եղավ, և դու բռնել էիր ձեռքս:

-Ես միշտ բռնել եմ քո ձեռքը:

-Ինձ թվում է, իմ կյանքի բոլոր անախորժությունները նրանից եղան, որ դու միշտ բռնում էիր ձեռքս:

***

Սա քո հարազա՞տ եղբայրն է:

-Այո՛, բայց նա իմ հեռու ազգականն է:

-Այդ ինչպե՞ս:

-Ես առաջինն եմ ծնվել, իսկ նա մեր ընտանիքում տասնմեկերորդն է:

***

Գիտե՞ս, հրեական հարսանիքի ժամանակ, համաձայն սովորույթի, փեսացուն չի կարող հարսնացուին համբուրել:

-Ինչո՞ւ:

-Որովհետև փեսացուի կողքին նստում է նրա մայրն ու ամբողջ ընթացում պահանջում է. «Կե՛ր, կե՛ր, կե՛ր»:

***

Ճի՞շտ է որ ձեր աղջիկն ամուսնանում է:

-Այո, աստիճանաբար:

***

Հավատացյալ հրեան մահամերձ վիճակում պառկած է հիվանդանոցում: Նրա ընտանիքը հրավիրում է ռաբբիին, որ նրա կողքին լինի կյանքի վերջին րոպեներին:

Երբ ռաբբին կանգնում է հիվանդի մահճակալի կողքին, նրա վիճակը կտրուկ վատանում է, և նա ձեռքերի դողդոջուն շարժումներով ցույց է տալիս, թե ուզում է ինչ-որ բան գրել: Ռաբբին սիրով նրան գրիչ ու թուղթ է տալիս:

Հիվանդը մի կերպ խզբզում է թղթի վրա ու անմիջապես մահանում է: Ռաբբին որոշում է, որ այդ իրավիճակում հարմար չէ կարդալ մահացածի գրածը, ուստի ծալում է թուղթը և դնում է պիջակի գրպանը:

Թաղման ժամանակ, երբ ռաբբին ավարտում է արարողությունը, հանկարծ հիշում է, որ հանգուցյալն իրեն երկտող էր հանձնել, որն ինքը դրել է պիջակի գրպանը:

-Գիտե՛ք, - ասում է նա հուղարկավորության մասնակիցներին, - նա մահվանից անմիջապես առաջ մի գրություն տվեց: Ես այն դեռ չեմ կարդացել, բայց համոզված եմ, որ նա մեր բոլորի համար մխիթարության խոսքեր է հանձնել թղթի:

Ռաբբին բացում է թուղթն ու կարդում է. «Ռաբբի՛, մի՛ կանգնիր թթվածնիս խողովակի վրա»:

***

Ծեր հրեան մահամերձ է: Նրա սնարի մոտ կինն է՝ Սառան: Նա արդեն զգում է ամուսնու մոտալուտ մահը: Իսկ մահամերձը նրան ասում է.

-Սառա՛, շուտով կմեռնեմ: Ուզում եմ, որ կատարես վերջին խնդրանքս: Ուզում եմ, որ, երբ ինձ տանեն թաղելու, դագաղիս մի կողքով դու քայլես, իսկ մյուս կողքով՝ վերջին սիրուհիս՝ Ռիվան: Դու նրան ճանաչում ես: Այդժամ ես հանգիստ խղճով այն աշխարհ կգնամ:

Սառան բորբոքվում է.

-Ուրեմն ուզում ես, որ ես դագաղի կողքով քայլեմ այդ պոռնիկի հե՞տ:

-Այո՛, Սառա՛, դու պետք է կատարես խնդրանքս, եթե չկատարես, կանիծեմ:

Սառան երկար մտածում է, ապա ասում.

-Եղա՛վ: Ես կկատարեմ քո խնդրանքը, բայց նկատի առ, որ այդ թաղումն ինձ ոչ մի հաճույք չի պատճառելու:

***

-Դվոյրա՛, մեր մորաքույրը մահացել է: Ահա՛ Ամերիկայից ուղարկված նամակը:

-Ա՛խ, ինչպիսի՜ դժբախտություն, ինչպիսի՜ դժբախտություն;

-Սպասի՛ր: Նա մեզ հինգ հազար դոլար է կտակել…

-Թո՛ղ Աստված նրան առողջություն պարգևի:

***

Դվոյրայի ամուսինը գործով այլ քաղաք է գնում: Հենց այդ ժամանակ մահանում է նրա քույրը: Դվոյրան այս դժբախտության լուրն ամուսնուն պետք է նրբանկատորեն հայտնի, քանի որ նա հիվանդ սիրտ ունի: Եվ Դվորյրան հետևյալն է հեռագրում ամուսնուն. «Սառան հիվանդացել է: Վտանգավոր չէ: Թաղումը չորեքշաբթի է լինելու»:

***

Հանդիպում են երկու հրեա, և նրանցից մեկը մյուսին ասում է.

-Լսե՞լ ես, Աբրամը մահացել է: Թաղմանը կգա՞ս:

-Աբրամին ես նույնիսկ մի կարգին չեմ ճանաչել ու նաև չեմ հարգել: Չե՛մ գա: Բայց եթե դու մահանաս, անպայման կգամ:

***

Փողոցով գնում է թաղման թափորը: Դագաղում կիսամեռ Ռաբինովիչն է: Դագաղին է մոտենում նրա ընկերը և հարցնում է.

-Այս ի՞նչ է կատարվում:

-Ինձ թաղում են, - պատասխանում է Ռաբինովիչը:

-Բայց դու դեռ ո՛ղջ ես:

-Բայց այստեղ ո՞ւմ է դա հետաքրքրում:

***

Գրություն տապանաքարին. «Սառա՛, հիմա դու հասկացա՞ր, որ ես իսկապես հիվանդ էի»:

***

Հրեան խաղատանն այնպիսի մոլուցքով է տարվում թղթախաղով, որ հենց սեղանի մոտ սրտի կաթվածից մահանում է: Մարդ են ուղարկում, որ կնոջը տեղեկացնի ամուսնու մահվան մասին:

-Ես Կացմանի խաղատնից եմ:

-Ամուսինս նորից խաղո՞ւմ է:

-Այո՛, խաղո՛ւմ է:

-Տանո՞ւլ է տալիս:

-Այո՛, տանո՛ւլ է տալիս:

-Երանի՛ սատկի:

-Ձեր ցանկությունը կատարվել է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
887 | 0 | 0
Facebook