Loading...

Articles

Լեո. «Օսմանյան պետությունը սրով էր ստեղծված, և սրի պաշտամունքն իր գոյության պայմանն էր դարձել»

16:46, Thursday, 26 January, 2023
Լեո. «Օսմանյան պետությունը սրով էր ստեղծված, և սրի պաշտամունքն իր գոյության պայմանն էր դարձել»

Դեռ հին ժամանակներից, երբ Օսմանյան պետությունը չէր կազմավորվել, օսմանցիների ազգակիցներն ու հախահայրերը Փոքր Ասիայում գնում էին աշակերտելու պարսից գրական դպրոցներում: Եվ պարսից մեծագույն բանաստեղծներից մեկը՝ Ջելալ էդ դին Ռումին, թողնելով իր հայրենի Բալխ քաղաքը, գնաց Կոնիա՝ սելջուկների մայրաքաղաք, ուր և մնաց մինչև իր կյանքի վերջը: Սելջուկների մնացորդները վերջը խառնվեցին օսմանյան թուքերի հետ և նրանց հաղորդեցին իրենց յուրացրած արվեստն ու գրական դաստիարակությունը: Սակայն օսմանցի ժողովուրդը չկարողացավ առանձնահատուկ ստեղծագործական փայլ ցույց տալ գրականության և արվեստի ասպարեզում: Օսմանյան պետությունը սրով էր ստեղծված, և սրի պաշտամունքն իր գոյության պայմանն էր դարձել: Եվ նրան չպետք է վիճակվեր բանաստեղծության, գիտության, գեղեցիկ արվեստների մեջ հին Իրանի նման համաշխարհային օրինակներ տալ: Թուրքիայի պատմությունը հարուստ է դաժան նվաճողների, հերոս բռնակալների անուններով, բայց չի կարող ցույց տալ նույնիսկ մեկ անուն, որ մարդկային ստեղծագործության հանդիսարանում հավասարվեր մի Նիզամիի, մի Խայամի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1402 | 0 | 0
Facebook