Loading...

Articles

Ո՞ ր մանկական սնունդն է լավագույնը փոքրիկների համար

Sona
Author:
Sona
16:37, Tuesday, 17 January, 2023
Ո՞ ր մանկական սնունդն է լավագույնը փոքրիկների համար

ԱՀԿ-ի գնահատականների համաձայն, ոչ բոլոր երեխաներն են ստանում իրենց տարիքային պահանջներին համապատասխանող սնունդ: Մանկաբույժները ենթադրում են, որ դա պայմանավորված է ծնողների ոչ բավարար տեղեկացվածությամբ։

Ոչ բոլոր մայրիկները գիտեն, թե երբ կարելի է սկսել հավելյալ մանկական սնունդ առաջարկել երեխային: Բժիշկների պրակտիկայում շատ են դեպքերը, երբ 3-4 ամսական երեխային արդեն կովի կաթ են տալիս, և հակառակը՝ 8-9 ամսականում մսի խյուսը դեռ չի ներմուծվում սննդակարգ։

Հայաստանում խորհուրդ է տրվում հավելյալ սննդի ներմուծում 6 ամսականից։

Այս բլոգում մենք կանդրադառնանք, թե ինչպիսի մանկական սնունդ է հարկավոր փոքրիկների համար:


    

Շիլաները երեխաների սննդակարգում


    

Շիլաներ պատրաստված են հացահատիկից, պարունակում են շատ ածխաջրեր, որոնք երեխային էներգիա են տալիս աճի և զարգացման համար, և մանրաթելեր, որոնք նպաստում են հարմարավետ մարսողությանը։ Այս բնական և առողջարար մանկական սնունդը նաև բուսական սպիտակուցների և ճարպերի լավ աղբյուր է: NESTLÉ®-ի բոլոր մանկական շիլաները հավելյալ հարստացված են Iron+ միկրոտարրերի համալիրով, որի շնորհիվ փոքրիկը սնունդից ստանում է երկաթ և այլ հանքանյութեր։

Հացահատիկային մանկական առաջին շիլան պետք է լինի առանց կաթի, առանց գլյուտենի, հիպոալերգեն՝ հնդկաձավարից և եգիպտացորենից: Այնուհետև կարելի է ընդլայնել երեխայի սննդակարգը և ներմուծել այլ շիլաներ.

  • Կաթնային շիլաներ առանց գլյուտենային հացահատիկի - օրինակ՝ հնդկացորենի շիլա՝ չորացրած ծիրանով, բրնձի շիլա՝ խնձորով:
  • Գլյուտեն պարունակող հացահատիկային շիլաներն են՝ վարսակի և ցորենի շիլաները։
  • Հացահատիկային խառնուրդից՝ բազմահատիկային շիլա տանձի և դեղձի հետ, բանանի և ելակի կտորներով։
Source: Alfa Pharm
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
765 | 0 | 0
Facebook