Loading...

Articles

3 առավելություն, թե ինչու ընտրել կաշվե բազմոց

15:13, Monday, 09 January, 2023
3 առավելություն, թե ինչու ընտրել կաշվե բազմոց

Կաշվե բազմոցները հարստության ու ճոխության խորհրդանիշներն են։ Մենք, ինչ խոսք, համաձայն ենք այս պնդման հետ։


    
    

Ճիշտ ընտրված կաշվե բազմոցը ոչ միայն փայլում է հարմարավետությամբ, այլ նաև նրբագեղությամբ ու ոճայինությամբ։ Գոյություն ունեն 3 առավելություններ, որոնք կհամոզեն ձեզ գնել հենց կաշվե բազմոց.


    

1․ Արտաքին տեսք․ երբ խոսքը գնում է արտաքին տեսքին, կաշվե բազմոցները հաղթում են։ Դրանք ավելի սլացիկ ու նրբագեղ են, քան կտորից բազմոցները։ Կաշվե բազմոցներից ամենաթանկարժեքը համարվում են չեստերֆիլդ ոճով բազմոցները, որոնք առանձնանում են կլոր թևերով, մեջքի ու թևերի հավասարությամբ և մեջքի կոճակային դիզայնով։ Կաշվե բազմոցները չեն սահմանափակվում մեկ ոճով։ Դրանց կարելի է գտնել ինչպես դասական, այնպես էլ դարամիջյան մոդեռն ու ժամանակակից ոճերում։
    
    

2․ Հակաալերգիկ են․ կաշվե բազմոցներն իդեալական են խրոնիկ ալերգիաներով տառապող մարդկանց համար։ Դրանք չեն կլանում փոշի, չեն վերցնում կենդանու մազ։

3․ Բծակայուն են․ կաշվե բազմոցները ունեն բարձր դիմացկունություն բծերի հանդեպ։ Հեշտ են մաքրվում ցանկացած թափված հեղուկից։ Ուղղակի սրբե՛ք խոնավ կտորով և վերջ։
    
    

3 թերություններ, որոնց կարող եք հանդիպել կաշվե բազմոցի հետ առնչվելիս․

Բոլորն էլ ունեն թերություններ․ դրանք անխուսափելի են։ Այնուամենայնիվ եթե համեմատենք առավելությունների հետ, թերությունները չնչին նշանակության են։

1․ Կայուն չէ քերծվածքներին․ նրանց, ովքեր տանն ունեն փոքրիկներ կամ ընտանի կենդանիներ, չի խրախուսվում գնել կաշվե բազմոցներ։

2․ Ջերմակայուն չեն․ գաղտնիք չէ, որ բնական կաշվից բազմոցները կլանում են սենյակի ջերմաստիճանը։ Ashley Homestore կահույքի սրահն այս դեպքում առաջարկում է այլընտրանքային տարբերակ էկո կաշվի ու հեղինակային դյուրաբլենդ կտորի տեսքով, որոնք չեն փոխում իրենց ջերմաստիճանը։


     3․ Թանկարժեք են․ կաշվե բազմոցները սովորաբար ավելի թանկ արժեն, քան կտորից բազմոցները, սակայն «թանկից լավը չկա» ։ Հարկավոր չէ խնայել՝ զոհաբերության սեղանին թողնելով ձեր իսկ հարմարավետությունն ու առողջությունը։

Կաշվե բազմոցների արտադրման 5 տեխնիկաներ․

Կահույքագործները կաշվե բազմոցներ պատրաստելու մի քանի տեխնիկաներ են օգտագործում, իսկ վաճառողները որոշում են գինը՝ համաձայն հենց այդ տեխնիկաների։ Բացահայտե՞նք միասին։
    
    
    

Բնական կաշվից բազմոցները ամենաորակյալն են։ Դրանք կարող են ունենալ հետքեր, խալեր, որոնք ոչ թե մաշվածության նշան են, այլ կենդանական ծագման են և ցուցադրում են նյութի բնական տեսքը։

Երկրորդ սորտի կաշին բնականից հետո ամենից շատ օգտագործվող նյութն է։ Այն բնական կաշվի մշակված տարբերակն է։ Ամենահաստ ու ամենադիմացկուն կաշվի տեսակն է։

Երկշերտ կաշվի դեպքում արտադրողներն ավելացնում են կտորին վինիլային շերտ՝ տալով բնական կաշվի տեսք, որը նվազեցնում է որակը։

Թավշակաշին կամ զամշը պատրաստվում է երիտասարդ կենդանական մորթուց, որն ունի ավելի փափուկ ծածկույթ։

Անիլին․ արտադրողները հաճախ կահույքագործության մեջ օգտագործում են ներկերով մշակված անիլինային կաշի։ Ամբողջական անիլինային կաշին ունի հարթ տեսք, իսկ կիսանիլինային կաշին՝ պիգմենտավորված։ Արհեստական կաշվի արտադրության մեջ օգտագործվում է կաուչուկ, սակայն պահպանվում է կաշվի տեսքը։
    
    
    

Այսօր բոլոր կաշվե բազմոցներն անցնում են ժամանանակակից տեխնոլոգիաներով մշակում, որն օգնում է խուսափել գունաթափումից, ճաքերից ու շերտազատվելուց։


    

Եթե փնտրում եք էլեգանտ, հեշտ մաքրվող ու հակաալերգիկ փափուկ կահույք, ուրեմն արժի դիտարկել մեր կաշվե բազմոցների տեսականին։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
765 | 0 | 0
Facebook