Loading...

Articles

ԱՄՆ-ը, Եվրոպան, չեն էլ ուզում ռեալ պատժամիջոց կիրառել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի դեմ

01:53, Sunday, 08 January, 2023
ԱՄՆ-ը, Եվրոպան, չեն էլ ուզում ռեալ պատժամիջոց կիրառել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի դեմ
     ՄԱԿ-ի 1 պատժամիջոցն արժե "խաղաղության" 1000 կոչ։ Սակայն դա չի՜ արվում։
     Թեկուզ նույն ԱՄՆ-ը, կարող է հեշտությամբ դրդել Ադրբեջանին, բացել Արցախը Հայաստանին կապող միջանցքն ու այլևս չիրականացնել նման բաներ։ Դա կարելի է անել ընդամենը 5 րոպեում, 1 զանգով։
     ԱՄՆ-ը կարող է դա անել, սպառնալով Ադրբեջանի բռնապետ ղեկավարին, թե այդ կյանքի ճանապարհը չբացելու դեպքում, անմիջապես կսառեցնի Ադրբեջանին տրվող 2000000000 դոլարի չափով "օգնությունը"։
     Հետո էլ կասեն, թե ԱՄՆ-ը, ժամանակակից Աշխարհը դեմ են ավտորիտար պետություններին․․․, որտեղ 30 տարի մի կլան է իշխում։ Այնինչ ականատես ենք լինում երկակի ստանդարտների, որտեղ ԱՄՆ-ը, Եվրոպան, չեն էլ ուզում ռեալ պատժամիջոց կիրառել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի դեմ և կամ օգնության ձեռք մեկնել Հայաստանին ու Արցախի 120000 խաղաղ բնակիչներին։
Տեսնել ավելի քիչ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
396 | 0 | 0
Facebook