Loading...

Articles

Փառքը, ամբոխի սերը և հարստությունը սրի ծայրին են

18:58, Wednesday, 07 December, 2022
Փառքը, ամբոխի սերը և հարստությունը սրի ծայրին են

Հին Հռոմում ազատ մարդիկ կամավոր վարձվել են գլադիատորական կարիերայի համար: Երդման խոսքերն արտասանելով՝ նրանք իրենց դատապարտել են ստորության: Առնվազն երեք տարի ժամանակով նրանք հրաժարվել են իրենց բոլոր անձնական իրավունքներից, պարտավորվել են մղկտալ, հեծեծալ մարտի ժամանակ վիրավորվելու դեպքում, պարտավորվել են մահվան ժամին հնազնդորեն պարանոցը մոտեցնել հաղթողին, որպեսզի նա կտրի իրենց կոկորդը:

Ուշ կայսրության ժամանակաշրջանում եղել են ոչ միայն գլադիատոր ազնվականներ, սենատոր գլադիատորներ, այլև նույնիսկ կայսր գլադիատորներ: Նրանցից ոմանք նույնիսկ սպանվել են գլադիատորական մարտերի ժամանակ:

Եվ ի՞նչ են շահել: Անշուշտ՝ փառք, ամբոխի սերը և երբեմն էլ հարստություն:
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
775 | 0 | 0
Facebook