Loading...

Articles

Նորարարական լուծումներ սմարթֆոնների համար «PowerFull Armenia»

news.arm
Author:
news.arm
18:26, Friday, 02 December, 2022
Նորարարական լուծումներ սմարթֆոնների համար «PowerFull Armenia»

PowerFull Armenia-ն ընդլայնվում է ։Առաջիկայում փաուերբենքերի վարձակալության ծառայությունը հասանելի կլինի ոչ միայն Երևան քաղաքի մետրոներում, սրճարաններում և մոլլերում, այլև Երևան քաղաքից դուրս ՝ մոտ 200 կայաններում։

Լիցքավորման խնդիրը լուծված է Եվրոպական շատ երկրներում, իսկ PowerFull- ը եկել է լուծելու այն Հայաստանում։

«Մեր հաջողության գրավականը հաճախորդների հանդեպ հոգատարությունը և գործընկերային առողջ հարաբերություններ կառուցումն է», - նշում է PowerFull Armenia համահիմնադիր Վարդան Ավանեսյանը։

PowerFull Armenia-ն, լինելով ստարտափ, հասցրել է իր տեղը գտնել հայկական շուկայում։
     Քանի որ սմարթֆոնի լիցքավորման խնդիրը կարող է պատահել ցանկացածի անձի հետ, ցանկացած տեղում և ցանկացած ժամի, ընկերությունը քայլեր է ձեռնարկում ծառայությունը հնարավորինս հասանելի դարձնելու ուղղությամբ։

Վերջերս ավելացվել է հնարավորություն, որը թույլ է տալիս օգտատիրոջը վարձակալել փաուերբանք ՝ անջատված սմարթֆոնի պարագայում։

Վարձակալման մեխանիզմը հնարավորինս պարզեցված է։ Գլուխ կհանի նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդը։Այժմ ավելի քան 20000 օգտատեր վարձակալում է փաուերբանք քաղաք Երևանում ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
680 | 0 | 0
Facebook