Մաշկի խնամքը սեզոնային փոփոխությունների ընթացքում
Սեզոնային փոփոխությունը միշտ պահանջում է կատարել որոշակի փոփոխություններ խնամքի ընտրության հարցում, քանի որ մաշկը կամա թե ակամա ստիպված է հարմարվել շրջապատող միջավայրի փոփոխություններին։ Աշունն անցումային շրջան է, երբ ամառվա շոգին սովոր մաշկը վերակառուցվում է՝ փորձելով հարմարվել քամուն, արևի բացակայությանը, ջերմաստիճանի փոփոխություններին։ Միևնույն ժամանակ աշնանը եղանակը անկայուն է. կամ կտրուկ ցուրտ է, կամ գրեթե ամառ, կամ քամով անձրև:
Այս ամենը անմիջականորեն անդրադառնում է մաշկի վրա և թողնում է իր բացասական հետևանքները, որոնք են․
-չորություն,
-ջրազրկում,
-եղջերաթաղանթի հաստացում,
-հիպերպիգմենտացիա,
-զգայունության բարձրացում,
-կարմրություն:
Անցումային և անկայուն եղանակի շրջանում (առավոտյան սառնամանիք, կեսօրին պայծառ արև, երեկոյան ցուրտ անձրև) ամենաշատը տուժում է մաշկի հիդրոլիպիդային թաղանթը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է օգտագործել այնպիսի խնամքի միջոցներ, որոնք կարող են վերականգնել մաշկի բնական պաշտպանիչ պատնեշը: Ուստի այսօր մենք կցանկանայինք կիսվել ձեզ հետ խորհուրդներով, թե ինչպես կարելի է առավել ճիշտ կերպով փոխել ամառային խնամքը աշնանային:
Ավելին։