Սա նշանակում է նախապես չպլանավորել ամբողջ կյանքը, չափից շատ չմտահոգվել վաղվա հնարավոր դժվարությունների համար… Վաղվա որոշումներն այսօր չկայացնել, այսօր էլ չկառչել երեկվա կայացրած որոշումներից…
Տրվել ընթացքին նշանակում է չասել «երբեք», «այսուհետ», «այլևս» կամ «միշտ» … Մերն այս պահն է միայն և այդպես վաղն էլ է լինելու…
Հավատալ ընթացքին նշանակում է չսահմանափակել միտքն այսօրվա հանգամանքներով: Չսահմանել «հնարավոր» -ն ու «անհնար» -ը:
Հարգելով անցյալի փորձը՝ այն անխափան ուղեցույց չդարձնել ապագա բոլոր իրավիճակների համար…
Վստահել ընթացքին՝ նշանակում է այսօրվա ձախողումը հավերժական անհաջողություն չհամարել…
Շարունակությունն այստեղ