Loading...

Articles

Շարլ դը Գոլի վարվելակերպն Առաջին աշխարհամարտի տարիներին. «Հետաքննության արդյունքից ելնելով՝ գերմանացիները որոշել են չվերադարձնել դը Գոլի սուրը»

14:21, Monday, 31 October, 2022
Շարլ դը Գոլի վարվելակերպն Առաջին աշխարհամարտի տարիներին. «Հետաքննության արդյունքից ելնելով՝ գերմանացիները որոշել են չվերադարձնել դը Գոլի սուրը»

Ֆրանսիացիների համար Շարլ դը Գոլն առասպելական հերոս է, բայց ինչպես շատ առասպելներ, այնպես էլ նրա մասին պատումները բազում առումներով պատմականորեն սուտ են: Մասնավորապես, եթե դը Գոլն Առաջին համաշխարհայինի ժամանակ նույնիսկ զինվորական է եղել, ապա զինվոր հաստատապես չի եղել: Նա այդ ժամանակաշրջանում քաղաքականությամբ է զբաղվել և բանակ է մտել իր անսահման ամբարտավանությանը հագուրդ տալու համար: Պատերազմի առաջին օրերին ձիուց ընկնելու հետևանքով նա կոտրվածք է ստացել ու տևական ժամանակ անշարժ վիճակում է եղել: Դա նրան հնարավորություն է տվել խուսափել 1914 թվականի օգոստոս ու սեպտեմբեր ամիսների դաժան ու անողոք մարտերի ժամանակ տեղի ունեցած կոտորածներից: Ուղարկվելով Վերդեն, նա վախկոտի պես հանձնվել է թշնամուն: Ահա՛ վկայությունը.

«Կես ժամ անց ես խրամատի վերևում սպիտակ կտոր տեսա. Հավանաբար, դա շապիկ էր՝ հրացանի սվինին ամրացված: Ես հրամայեցի դադարեցնել կրակը: Մի քանի մարդ դուրս եկան խրամատից, և նրանց մեջ նկատեցի շատ խոշորամարմին մի սպայի: Ես սկսեցի մոտենալ նրան: Նա շփոթահար էր ու ոտքի վրա ճոճվում էր»: Սա գերմանական բանակի 19-րդ դիվիզիայի լեյտենանտ Կազիմիր Ալբրեխտի վկայությունն է, որը տպագրվել է «Le Nouveau Candide» թերթի 1966 թվականի ապրիլի 21-ի համարում:

«Մեզ շրջապատել էին, և մեր հրամանատար դը Գոլի հրամանով ստիպված էինք հանձնվել» . այս վկայությունը տվել է զինվոր Սամսոն Դեպլեշը, և այն տպագրվել է «Sud-Ouest Dimanche» թերթի 1961 թվականի ապրիլի 16-ի և 1966 թվականի մարտի 29-ի համարներում:

Եվս մեկ վկայություն. այն գեներալ Պերեինն է, որը նա տվել է 1966 թվականի հունիսի 11-ին: Այն տպագրել են աշխարհի բազում թերթեր, և Ելիսեյան պալատը ոչ մի հերքում չի տվել:

«Իմ ընկերներից մեկը դը Գոլի հետ բանտարկված է եղել և ինձ հետևյալն է պատմել: Գերմանացիները, որոնք պատվել էին քաջաբար կռված ֆրանսիացի սպաներին, որոշակի արարողությունների, օրինակ, պատարագների համար վերադարձնելով նրանց սրերը, կապիտան դը Գոլի սուրը չեն վերադարձրել: Վերջիս, դա վերագրելով մոռացկոտության, չորությամբ խնդրել է վերադարձնել նաև իր սուրը: Գերմանացիներին զարմացրել էր նրա խնդրանքը, բայց, հանկարծ, համենայն դեպս, սկսել են քննության առնել նրա հանձնվելու պայմանները Հետաքննության արդյունքից ելնելով՝ գերմանացիները որոշել են չվերադարձնել դը Գոլի սուրը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2434 | 0 | 0
Facebook