Ստանալով բազմաթիվ հարցադրումներ 2022թ. հոկտեմբեր ամսում վճարված զինվորական կենսաթոշակների և դրանց հաշվարկների վերաբերյալ` տեղեկացնում ենք, որ
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը հավաքագրում է տվյալներ (կենսաթոշակի, հավելավճարի չափ)` համակողմանի վերլուծություն իրականացնելու, դրանցում առկա անճշտությունները և անհամամասնությունները պարզելու, իրավիճակը հստակ գնահատելու նպատակով։ Ամփոփելով ստացված տվյալները խնդրի մասին պարզաբանումներ ենք պահանջելու համապատասխան պետական լիազորմարմիններից։
Տվյալները կարող եք ուղարկել gen.artsakh@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ գրել մեր էջին: