Դժվար է ժամանակակից աղջկան պատկերացնել առանց շպարի։ Թեեւ նորաձեւություն թելադրող ոճաբանները մի քանի սեզոն է, ինչ խորհուրդ են տալիս անել «հրեշտակային» դիմահարդարում (դիմահարդարում՝ առանց դիմահարդրաման), այնուամենայնիվ, նույնիսկ այդ դիմահարդարման համար անհրաժեշտ է որոշակի միջոցառումներ անել։ Ցավոք, ոչ բոլոր աղջիկներն են կարողանում այդ միջոցառումները ճիշտ կատարել, արդյունքում՝ տուժում է դեմքի մաշկը։ Որպեսզի խուսափեք նման սխալներից, ներկայացնում ենք մասնագետի խորհուրդները, թե ինչպես է պետք ճիշտ դիմահարդարվել։
Եվ այսպես, դիմահարդարում կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ եւ պայմաններ: Դիմահարդարումը պետք է սկսել լավ լուսավորված սենյակում եւ միայն լավ մաքրված դեմքի վրա։ Տոնային բազան պետք է քսել դիմահարդարումից 10-15 րոպե առաջ, որպեսզի այն լավ ներծծվի մաշկի մեջ:
Չի կարելի դիմահարդարումը թողնել դեմքին գիշերը: Դեմքը պետք է մաքրել շպարը հանող լոսյոնով կամ կաթով: Երանգաքսուքն ընտրել մաշկի գույնից մի տոն բաց կամ մուգ:
«Կնոջ ամենամեծ գեղեցկությունը առողջ եւ խնամված դեմքի մաշկն է: Իր գեղեցկությամբ մաշկը կարող է փոխհատուցել մարմնի բոլոր թերությունները։ Նույնիսկ կատարյալ արտաքին տեսք ունեցող կինը հմայիչ չէ, եթե դեմքի մաշկը թորշոմած է, կոպիտ կամ թեփոտված», -ասում է նա եւ հավելում, որ դեմքի մաշկը պետք է լինի նուրբ, հարթ մակերեսով, վարդագույն երանգի եւ առաձգական:
Ավելին