Հաբեր և ալկոհոլ։ Արդյոք դրանք համատեղելի են
Կան մթերքներ, որոնց հանդիպումը մեր ստամոքսում կարող է հանգեցնել մի շարք անհարմարությունների և տհաճ զգացողությունների։ Սակայն դա ոչինչ է, եթե համեմատենք հաբերի և ալկոհոլի հանդիպմանը։ Այս թեմայի շուրջ կան շատ միֆեր, մենք անընդհատ լսում ենք խորհուրդներ կողքից, սակայն պետք է վստահել միայն գիտությանն ու փորձին։ Այսպիսով, նստած եք տոնական սեղանի շուրջ, բոլորը քաջալերում են ուտել այս կամ այն, և խմել այս կամ այն։ Ձեզ հետաքրքրում է, արդյոք մի կում կամ մի գավաթ ալկոհոլից ինչ-որ բան կլինի թե չի լինի։ Եկե՛ք միասին տեսնենք ինչ ազդեցություն կունենա օրգանիզմի վրա հաբերի և ալկոհոլի համատեղ գործածությունը։ Ալկոհոլի ազդեցությունը Եթե օգտագործում եք բժշկի կողմից նշանակված կամ չնշանակված դեղեր, քիմիական ծագման, երբեմն էլ բուսական, ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների՝․ Սրտխառնոց, գլխացավ, քնկոտություն, ուշաթափություն, արյան ճնշման տատանում, տարօրինակ պահվածք և այլն։ Հաբերի և ալկոհոլի համատեղ օգտագործումը ավելի վատ հետևանքների է տանում, օրինակ՝ սրտի հետ կապված խնդիրներ, դեպրեսիա, լյարդի հետ կապված խնդիրներ, ներքին արնահոսություն և այլն։ Եթե չառաջանան նման խնդիրներ դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, այսինքն ուղղակի ավելի թեթև վիճակ կարող է լինել՝ դեղամիջոցը ազդեցության նվազեցումը, մինչև ազդեցության բացառման, կամ ալկոհոլը դեղամիջոցին կարող է դարձնել թունավոր օրգանիզմի համար։ Թիրախային խումբը Ալկոհոլի օգտագործումը երիտասարդների կողմից չարաշահվում է վերջին տասնամյակներում, սակայն քանի որ երիտասարդները շատ դեղամիջոցներ չեն օգտագործում, նրանք չեն գտնվում վտանգավոր խմբում։ Հարկ է նշել, որ կողմից թեկուզ սովորական ցավազրկողների օգտագործումը նույնպես պետք է ուշադրության տակ լինի, և չօտագործվի ալկոհոլի հետ համատեղ։ Մի առավելություն, որ երիտասարդներն ունեն դա արագ մարսողությունն է, նրանք կարող են արագ մարսել ալկոհոլը և հետևանքները այդքան էլ դրամատիկ չեն լինի։ Նույնը չենք կարող ասել մեծահասակների դեպքում։ Տարիքի հետ մարդու մոտ առաջանում է խնդիր մարսողության հետ կապված, այսինքն ալկոհոլը մեծահասակների օրգանիզմում ավելի երկար կարող է պահպանվել, ինչպես նաև դժվար մարսվել։ Սրան գումարվում է նաև այն փաստը, որ մեծահասակները օգտագործում են շատ դեղամիջոցներ, որոնցից շատերը պետք է ընդունեն օրը մի քանի անգամ։ Այսինքն մեծահասակները պետք է ավելի ուշադրությամբ հետևեն կանոնին՝ ալկոհոլ չօգտագործել դեղամիջոցների հետ։ Ի՞նչպես խուսափել Ինչպես տեսանք ալկոհոլի և հաբերի համատեղ օգտագործումը կարող է տանել ամենաթեթև խնդիրներից մինչև ամենալուրջ խնդիրների, այդ թվում նաև մահվան։ Նույնիսկ սովորական ցավազրկողները կամ հազի դեմ հաբերը պարունակում են այնպիսի բաղադրիչներ, որոնք ալկոհոլի հետ մտնում են ռեակցիայի մեջ և կարող են բերել վատ հետևանքների։ Եվ, ինչպես խուսափել նմանատիպ խնդիրներից։ Առաջին հերթին յուրաքանչյուր դեղ ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկիր հետ և հարցնել նրան ինչպես ընդունել դեղամիջողը և արդյոք կարելի է նրա հետ այլ բաներ ընդունել։ Բոլոր դեղամիջոցները օգտագործելուց առաջ կարդալ նրանց բաղադրությունը, որը հնարավոր է գտնել դեղամիջոցի տուփում, երբեմն էլ գրված է լինում վրան։ Լինում են դեպքեր, երբ անգամ չես կասկածում, որ դեղամիջոց և ալկոհոլ ես օգտագործել։ Օտար տեղ ալկոհոլ խմելիս պետք է միշտ ուշադրություն դարձնել բաժակին, ավելի լավ է ձեռքից բաց չթողնել, քանի որ հնարավոր է ձեր բացակայության ընթացքում ուրիշ ինչ-որ մեկը ավելացնի ինչ-որ դեղամիջոց ձեզ վնասելու նպատակով։ Եթե արդեն եղել է դեպքը, պետք է արագ զանգահարել շտապօգնություն, և նրանք արդեն կհոգան ձեր մասին։ Այդ ժամանակ պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, մասնավորապես պետք չէ դեղերի օնլայն վաճառք փնտրել, կամ շուրջօրյա դեղատուն գնալ, միայն պետք է սպասել մասնագետների օգնությանը։ Նրանք ցույց կտան առաջին բուժօգնություն և եթե կարիք լինի կդիմեն բժիշկների։ Կարևոր է նրանց հայտնել ինչ դեղամիջոց և ալկոհոլ եք օգտգործել համատեղ։
|