Loading...

Articles

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

14:16, Sunday, 18 September, 2022
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրով: Դիմորդները հայտագրվելու են ս․ թ․ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 18: 00–ն, Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում: Հայտագրվելիս՝ տեխնիկական խնդիրներ ունենալու դեպքում դիմորդները կարող են դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովին։ Միասնական քննությունները քննական կենտրոններում հանձնելու են հոկտեմբերի 20-ից հոկտեմբերի 27-ը։ Մինչ քննական գործընթացը ԳՊՀ-ն դիմորդների համար կկազմակերպի նախապատրաստական դասընթացներ բոլոր քննական առարկաների գծով՝ անվճար հիմունքներով։ Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար դիմորդները պետք է էլեկտրոնային նամակ հղեն ԳՊՀ էլեկտրոնային փոստի հասցեներով / info@gsu.am, infogsu@mail.ru /՝ նշելով անուն ազգանունը, ընտրած մասնագիտությունը, քննական առարկաները, հեռախոսահամարը կամ ներկայանան համալսարան /հասցե՝ ք․ Գավառ, Հրանտ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, 218 սենյակ/։ Դիմում-հայտը լրացնելիս՝ դիմորդը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները, իսկ բնօրինակները ներկայացնում է ԳՊՀ՝ ընդունվելուց հետո․

  1. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
  2. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
  3. 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  4. զինվորական գրքույկ /առկայության դեպքում/,
  5. 1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին փաստաթղթեր, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրած տեղեկանքներ,
  6. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները /առկայության դեպքում/,
  7. Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից տրված միասնական քննությունների վկայագրերը,
  8. ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տեղեկանքը, ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք /առկայության դեպքում/։

Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը։ Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է: Դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գավառի պետական համալսարան՝ 060-46-01-02, 060-46-04-03, 060-46-12-43, 0-264-2-57-75 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլփոստի հասցեներով՝ info@gsu.am, infogsu@mail.ru։

Կից ներկայացնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի մասնագիտությունները, քննական առարկաները, ուսման տարեկան վարձավճարները։

ԳՊՀ ընդունող հանձնաժողով

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
700 | 0 | 0
Facebook