Loading...

Articles

«Օվերտոնի պատուհան». կեղտոտ գաղափարների մաքրման տեխնոլոգիա (3)

20:21, Friday, 16 September, 2022
«Օվերտոնի պատուհան». կեղտոտ գաղափարների մաքրման տեխնոլոգիա (3)
    
    

Անուններով խաղի հետ զուգահեռ տեղի է ունենում հենակետային նախադեպի (պատմական, առասպելաբանական, օրախնդիր կամ պարզապես հորինված, բայց գլխավորը՝ օրինականացված) ստեղծում: Նախադեպը գտնվելու է կամ հորինվելու է որպես «ապացույց» այն բանի, որ անտրոպոֆիլիան սկզբունքորեն կարող է օրինականացված լինել:

Կասեն կամ կգրեն՝ «Հիշո՞ւմ եք ծարավից մեռնող երեխաներին իր արյամբ հագեցնող անձնազոհ մոր մասին առասպելը»,

«Իսկ հիշո՞ւմ եք մարդկանց խժռող՝ հին հույների ու հռոմեացիների աստվածների մասին պատմությունները»,

«Դե իսկ քրիստոնյաները իսկական անտրոպոֆիլներ են. նրանք առ այսօր հատուկ ծեսով խմում են իրենց աստծու արյունն ու ուտում նրա մարմինը: Մի՞թե դուք այս դեպքում մեղադրում եք քրիստոնեական եկեղեցուն»:

Օվերտոնի պատուհանի «գործունեության» այս փուլի գլխավոր խնդիրն է մարդկանց մեջ սերմանել այն գաղափարը, որ մարդակերությունը խորն արմատներ ու բանական պատճառներ ունի:

Այն բանից հետո, երբ հասարակությանը հրամցվում է օրինականացմանը նպաստող նախադեպ, հնարավորություն է ի հայտ գալիս Օվերտոնի պատուհանը հնարավորի տարածքից տեղափոխել ռացիոնալի տարածք: Դա երրորդ քայլն է: Այստեղ ավարտվում է երևույթի բացասական կողմի քողարկումը և ուժեղանում է մարդակերության դրական կողմի շեշտադրումը: Այս փուլի հաջողությունն ապահովող հոդվածների վերնագրերն են. «Ցանկությունը գենետիկորեն դրված է մարդու բնության մեջ», «Երբեմն մարդ ուտելն անհրաժեշտ է», «Կան մարդիկ, որոնք ցանկանում են, որ իրենց ուտեն», «Անտրոպոֆիլերին հրահրե՛լ են», «Ազատ մարդն իրավունք ունի որոշել, թե ինչ պետք է ուտի», «Թող յուրաքանչյուրը հասկանա, որ ինքը անտրոպոֆիլ է կամ մարդակերասեր», «Անտրոպոֆիլի վնասն ապացուցված չէ»:

Այսպիսով, հասարակական գիտակցության մեջ արհեստականորեն ստեղծվում է տվյալ խնդրի համար «մարտադաշտ»: Հասարակությունն արդեն երկու ճամբարի է բաժանվել՝ մարդակերների աստիճանաբար աճեցված կողմնակիցների և նրանց հակառակորդների:

Մարդակերության հակառակորդներին, այսինքն՝ այն նորմալ մարդկանց, որոնք չեն ցանկանում անտարբեր անցնել առկա խնդրի կողքով, մարդակերության գաղափարը ներմուծողներն աշխատում են փաթեթավորել խրտվիլակ բոբոների՝արմատական ծայրահեղականների հետ: Այդ խրտվիլակ բոբոների դերը խելագար հոգեխանգարվածի կերպար ստեղծելն է: Այդ խելագար հոգեխանգարվածը պետք է լինի ագրեսիվ, անտրոպոֆիլներին ատող և պիտի կոչ անի խարույկի վրա այրել մարդակերներին, հրեաներին, կոմունիստներին ու սևամորթներին: Լրատվամիջոցների պատուհաններն ապահովում են թվարկված ծայրահեղականների ներկայությունը՝ բացառությամբ մարդակերության օրինականացման նորմալ հակառակորդների: Այսպիսով՝ մարդակերության բոլոր նորմալ հակառակորդները մեքենայաբար դառնում են աննորմալ ծայրահեղականներ:

Այս փուլում «գիտնականներն» ու լրագրողները «ապացուցում են», թե մարդիկ իրենց պատմության ամբողջ ընթացքում ժամանակ առ ժամանակ մեկմեկու կերել են, և որ դա անբարո արարք չէ, և բնական երևույթ է: Եվ այս փուլում անտրոպոֆիլիայի թեման կարել է ռացիոնալի ոլորտից տեղափոխել ժողովրդականացման, հանրամատչելիության ոլորտ:

Մարդակերության թեման ժողովրդականացնելու համար անհրաժեշտ է այն աջակցել հանրամատչելի հաղորդումներով ու պերսոնաժներով (ինչպես պատմական ու առասպելաբանական, այնպես էլ ժամանակակից մեդիաներում ներկայացված անձնավորություններով):

Անտրոպոֆիլիան զանգվածաբար ներխուժում է օրվա նորությունների թողարկումների և թոք-շոուների մեջ։ Մարդկանց ուտում են ֆիլմերում, այդ մասին երգվում են երգերում։

- «Մի՞թե դուք չգիտեիք, որ մի նշանավոր այսինչը անտրոպոֆիլ է»:

- «Բոլորին հայտնի մի ռուս սցենարիստ ամբողջ կյանքում անտրոպոֆիլ է եղել»:

- «Դուք տեսե՞լ եք «Մարդակեր Լեկտերը՝ մեր ժամանակի հերոսը» բլոկբաստերը»:

Անտրոպոֆիլներին նաև ներկայացնում են որպես դժբախտ մարդիկ, որոնց հալածում են ու ոտնահարում նրանց իրավունքները: Եվ դա արվում է նրա համար, որպեսզի հասարակությունը սկսի կարեկցել նրանց:

«Միլիոնավոր անտրոպոֆիլներ զրկվե՛լ են քաղաքացիությունից»:

«Իսկ քանի՜-քանի՜ անտրոպոֆիլներ հոգեբուժարաններ են նետված»:

Այս փուլում մշակվող թեման սկսում է ինքնաբերաբար վերարտադրվել, ճանապարհորդել լրատվամիջոցներում և վիրուսի նման տարածվել.

«Բայց չէ՞ որ նրանք ստեղծագործող մարդիկ են», «Մարդ ուտելը նշանակում է մարդուն սիրել», «Անտրոպոֆիլները բարձր IQ ունեն, և նրանք չափազանց բարոյական են», «Նրանք այդպես են ծնվել», «Նրանց այդպես են դաստիարակել» և այլն:

Այդ տեսակի վիրուսակիրները դառնում են թոք-շոուների և թեմատիկ երեկոների աղը:

Նկարում՝ մարդակերությունը Ռուսաստանում և Լիտվայում:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1103 | 0 | 0
Facebook