Loading...

Articles

Հերոսասցած Նարեկի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

14:06, Friday, 16 September, 2022
Հերոսասցած Նարեկի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
    
Հերոսասցած Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում, հուղարկավորությունը` սեպտեմբերի 17-ին, ժամը 15։30-ին, Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ։
Նարեկ Մխիթարի Հակոբյանը, ծնվել է 1994-ի հունիսի 18-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում։ 2005թ.-ին ընդունվել է «ՏիգրանՄեծ» ռազմաուսումնական վարժարան։ Եղել է օրինակելի և կարգապահ սան։ 2011թ.ավարտել է վարժարանը, 2012թ-ին զորակոչվել է Հայոց Բանակ` ծառայության անցնելով Ջրականի զորամասում։ Լինելով հայրենասիրական ոգով դաստիարակված, բարձ արժեհամակարգով, մարդկային վեհ գաղափարներով և ազգագրական երգերի ներքո կերտված անձ, 2014 թ-ից պայմանագրային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում որպես հետախույզ։
Որպես կամավոր, «Հայդուկ» ջոկատի կազմում, մասնակցել է Ապրիլյան Քառօրյա պատերազմին, 2020-ի 44-օրյա պատերազմին։
2022թ.-ի սեպտեմբերի 14-ի արիաբար զոհվել է Ջերմուկի պաշտպանական մարտերի ժամանակ։ Լինելով վիրավոր` փորձել է հերոսաբար փրկել զինակից ընկերների կյանքը` ևս մեկ ագամ ապացուցելով իր հայրենանվեր տեսակը։
Ամուսնացած է, ունի երկու զավակ` Նժդեհ և Ադրիաննա։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3661 | 0 | 0
Facebook