Loading...

Articles

«Ուրախանում եմ, որ մեր քաղաքում ինձանից առավել արժանավոր 300 քաղաքացի կա»

10:19, Friday, 09 September, 2022
«Ուրախանում եմ, որ մեր քաղաքում ինձանից առավել արժանավոր 300 քաղաքացի կա»

Սպարտայի քաղաքացիներից մեկն իր թեկնածությունն է առաջադրում իր պետության՝ 300 անձից բաղկացած ավագների խորհրդի անդամ ընտրվելու համար: Երբ նրան չեն ընտրում, այդ մարդը, փոխանակ վշտանա, որ իրեն չեն ընտրել, անկեղծորեն չափազանց ուրախանում է: Տեսնելով այդ տարօրինակ պահվածքը, մի աթենացի, որը սովոր էր տեսնել, թե Աթենքում որքան հիվանդագին ապրումներ էին ունենում պետական պաշտոնների հավակնող մարդիկ, երբ պարտվում էին ընտրություններում և թշնամանում էին իրար դեմ, հարցնում է ուրախությունը չթաքցնող սպարտացուն.

-Ինչո՞ւ ես ուրախանում, չէ՞ որ պարտվել ես:

-Ուրախանում եմ, որ մեր քաղաքում ինձանից առավել արժանավոր 300 քաղաքացի կա, - պատասխանել է սպարտացին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1431 | 0 | 0
Facebook