Loading...

Articles

Ամենազոր սերը

15:34, Thursday, 01 September, 2022
Ամենազոր սերը

Դաշտում աճած խոտի ցողունը սիրահարվում է արևին

Հարկավ, խոտի ցողունը չէր կարող հույս ունենալ, որ արևն էլ իրեն կսիրի, որովհետև նա իրենից շատ բարձր է, որովհետև երկրի վրայի ամեն շնչավոր նրանն է ու հազիվ թե նա նկատի իրեն սիրահարված խոտի ցողունին: Բացի այդ, նրանք իրար ամենևին սազական չեն:

Բայց ցողունը մտածում է, թե իրենք շատ հարմար զույգ կարող են լինել և ամբողջ ուժով ձգվում է դեպի արևը: Նա այնպիսի համառությամբ է ձգվում դեպի արևը, որ դառնում է բարձրահասակ ու փարթամ Ակացիա:

Հիմա ո՞ւմ մտքով կանցնի, որ այս գեղեցիկ ծառը երբեմնի դաշտային խոտն է: Ահա՛ թե ինչ զորությամբ է օժտված նույնիսկ անպատասխան սերը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
765 | 0 | 0
Facebook