Loading...

Articles

Հարցազրույց ռափեր Մուշեղ Տոնոյանի հետ

00:01, Sunday, 28 August, 2022
Հարցազրույց ռափեր Մուշեղ Տոնոյանի հետ

–Պատմիր քո մասին:

–Ես Մուշն եմ, 19 տրեկան եմ, սովորում եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում: Ընտրել եմ ժուռնալիստիկան, որովհետև այն մասնագիտություն է բոլոր մասնագիտությունների մասին` ավելի լայն ընդգրկումով:
     Նաև շեփորահար եմ, ավարտել եմ՝ Երևանի Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցը…

–Ի՞նչ նախասիրություններ ունես:

–Ես փոքր տարիքից ստեղծագործում եմ, նվագում եմ, գրում եմ բանաստեղծություններ, ռափ եմ կարդում: Սիրում եմ պոեզիա, առաջին տեղում ինձ համար Համո Սահյանն է, իսկ արտասահմանյան արձակագիրներից սիրում եմ Պաուլո Կոելիոի ստեղծագործությունները:
     Հիշում եմ՝ հեքիաթներ էի գրում, գրում էի բացիկներ՝ հանգավորված մաղթանքներով:

–Ինչո՞ւ ընտրեցիր ռափը:

–Որովհետև սիրում եմ հանգն ու բառախաղը, տեմպը, շարժը: Ահա, թե ինչու ունենալով սեր երաժշտական մյուս ժանրերի հանդեպ ևս ընտրեցի ռափը:

–Ո՞րն էր առաջին երգը:

–Առաջին երգս, որ ձայնագրվել եմ ստուդիայում եղել է Իմ Արև երգը: Բայց ես ամենից շատ սիրում «Կենսագիր» երգը: Իմ կարիերան բաժանվել է երկու մասի, առաջին մասի ամենասիրելի ռափերն են՝ «Կենսագիր» -ը, «Մենք ենք» -ը, «Դու կաս» -ը, որը Հերոս ւնկերոջս՝ Վահե Ադյանի մասին է: Երկրորդ մասը դեռ նոր է սկսվել և բավականին հաջող, սկսվել է «Երազիս կգան» երգով:

–Պատմիր համագործակցություններիդ մասին:

–Համագործակցել եմ ընկերոջս՝ Ռոբերտ Մուրադյանի հետ, ունենք համատեղ երգ, որը շատ է սիրվել: Սեպտեմբերին կունենանք մեր մյուս երգը: Երգի բառերը արդեն կան, Ռոբն աշխատում է երաժշտության վրա: Եվ ես սեպտեմբերից սկսված էլի նոր երգեր կտեղադրեմ համացանցում, հուսամ, որ կսիրվի: Ես իմ բոլոր երգերի համար շնորհակալ եմ Ռոբին, ու Դավիթ Փիրումյանին, առանց նրանց ոչ մի տեքստ երգ չէր դառնա։

–Թեմաներ, որոնք ընտրելու ես երգերիդ համար:

–Այս անգամ ավելի շատ շեշտը դնելու եմ գեղեցկության վրա: Մեղեդային, սիրային, միգուցե նաև storytelling ժանրով ներկայանամ:

–Կա՞ այնպիսի երգ, որի վրա շատ ես աշխատել:

–Բոլոր երգերս գրվել են մի ժամում: Ինձ մոտ այդպես է, եթե մուսաս եկավ՝ուրեմն հորդառատ է:

–Ի՞նչը կարող է քեզ հիասթափեցնել, և ինչպիսի մարդիկ են քեզ դուր գալիս:

–Ինձ կարող են հիասթափեցնել, աշխարհում, մեր երկրում, մեր հասարակության մեջ, կատարվող անարդարությունները: Ինձ դուր են գալիս բարի մարդիկ, ովքեր իրենց մնացածից բարձր չեն դասում, սիրում են միմյանց ու փորձում են օգնել

–Եթե կանգնած լինեիր ընտրության առաջ, կընտրեիր ռափը, լրագրությունը, թե՞ մեկ այլ մասնագիտություն:

–Ռափը հոգումս է, լրագրությունը ուղեղումս՝փոխկապակցված են:
     Կընտրեի երաժշտական գործիքավորողի մասնագիտությունը:

–Կա՞ն քաղաքներ, որտեղ կցանկանայիր լինել:

–Այո, կցանկանայի լինել Նյու Յորքում, Բարսելոնայում, Լոնդոնում:

–Ո՞րն է քո ամենամեծ հաջողությունը:

–Ինձ համար ամենամեծ հաջողությունը կլինի այն, որ մի օր կարողանամ ինձ օգնած մարդկանց ինքս օգնել կամ կիսել հաջողությունս իրենց հետ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
1818 | 0 | 0
Facebook