Դիրիժորների սրամիտ ու զվարճալի արտահայտություններ
Եթե իմ կամքով լիներ, ես այս փայտիկն այնպես կգործածեի, որ ձեր օրգանիզմում վերականգնվեր օդի անցանելիությունը: *** Մինչև խայտառակվելը մնացել է ընդամենը երեք փորձ: *** Ես ասում եմ՝ շեփորահարնե՛ր, իսկ նրանք, նայի՛ր, գրկախառնվում են, համբուրվում են: *** Ինչը չի համապատասխանում ուվերտյուրայի տեքստին, ինքներդ նայեք մատներով: *** Սա ձեզ համար սիմֆոնիկ նվագախումբ չէ, այստեղ խմբի մեջ չես թաքնվի, պետք է մաքուր նվագել: *** Նվագեք ոչ թե այն, ինչը պահանջում եմ, այլ այն՝ ինչը նոտաներում է գրված: *** Պետք է նվագել այնպես՝ ասես մի քիչ խմած եք ու ոչ մի տեղ չեք շտապում: *** Խելքը գլխին նվագախմբերում աչքերը դիրիժորի վրա չեն պլշացնում: *** Ալտե՛ր, այդ ո՞ւր եք խցկվում: Գոնե մի կարգին բան խցկվեր, ոչ թե ինչ-որ ֆա-դիեզ: *** Տղե՛րք, դա, ախր, «կկվի ձայներ են» և ոչ թե թշնամական ավիացիայի մոտենալու ձայներ: *** Մի աչքով նոտային նայեք, իսկ երկու աչքով՝ ինձ: *** Ինչո՞ւ եք սկսում համառորեն նվագել, երբ ես սկսում եմ դիրիժորություն անել: *** Կանացի՛ երգչախումբ, երգե՛ք միասին ձեր ուղեղներով: *** Այս ստեղծագործությունը դուք պարտավոր էիք ներծ ծել ձեր ուսուցչի կաթի հետ: *** Ձեր ձախ ձեռքն ուժեղ շարժեք, որպեսզի բոլորը մտածեն, թե դուք ողջ եք: *** Ձեր բբերը լայնացե՛լ են: Փոքրացրե՛ք ձեր բբերը, նվագե՛ք փոքր բբով: Երաժշտության վիճակը կախված է ձեր բբերի վիճակից: *** Ասացե՛ք ինձ, խնդրո՛ւմ եմ, կոնսերվատորիան ավարտելուց հետո դուք այդպե՞ս եք նվագում: Ես վաղն իսկ կգնամ այնտեղ, կխեղդեմ ռեկտորին և կպահանջեմ, որ ձեզ տրված դիպլոմը ետ վերցնեն: *** Աղջիկնե՛ր, ձեր ձեռքերի մատերը Շվարցենեգերի ոտերի մատերի նման են: *** Աղավաղված, սխալ նվագողներին պետք է բանտ նստեցնել, ինչպես բանտ են նստեցնում դրամանենգներին: *** Բավական է պլշած նայեք ֆլեյտահարուհու դեկոլտեին, այնտեղ նոտաներ չկան, նոտաները ձեր առջևում են: *** Ահա ես հետևս եմ դարձրել ձեզ, իսկ դուք գուշակեք, թե ինչ ցանկացա դրանով ասել: *** Այդքան վատ նվագել կարելի է միմյանց անասելի ատելու դեպքում միայն: *** Շոստակովիչը բռնցքամարտիկ չի եղել, բայց այդպիսի նվագը նրան կհաներ գերեզմանից, ու նա ձեր մռութը կջարդեր: *** Եվ այդ ո՞ր տխմարն է ձեզ ասել, թե ձեր տեղը բեմի վրա է և ոչ թե շինհրապարակում: *** Ֆագո՛տ, ներեցե՛ք, այդ որտեղի՞ց հանեցիք այդ ձայները: *** Այդպիսի սոլոյի համար ես ձեզ կհամբուրեի, բայց, ափսոս, հեռու եք նստած: Ձեզ իմ աշխատասենյակում սպասում եմ վաղն առավոտյան ժոմը 10-ին: *** Հարվածային գործիքներ նվագողները, չգիտես ինչու, ջանում են իրենց ամենագլխավորն համարել նվագախմբում: Բայց հիշեք՝ նվագախմբում գլխավորը տնօրենն է, երկրորդը՝ ես, իսկ դուք առաջին հարյուրակում եք: *** Ես այն տպավորությունն ունեմ, թե շեփորում անանցանելիություն է: Դիմե՛ք գինեկոլոգին: *** Եթե դուք մեկ անգամ էլ այդպես նվագեք, ես բոլորիդ կսպանեմ, կթաղեմ, կնստեմ, հետո նոր նվագախումբ կհավաքեմ: *** Անուշի՛կս, ձեր դեմքի արտահայտությունն այնպիսին է, որ կարծես, բացի թավջութակից, դուք ձեր ոտերի արանքում ձեր ամբողջ կյանքում ուրիշ ոչինչ չեք պահել: *** Պետք չէ տավիղն այդպես ծվատել ու շփոթել այն հարբած ամուսնու հետ: *** Ես գիտեմ, որ դուք բոլորդ ինձ ատում եք: Իսկ հիմա մտածեք, թե ես ձեզ ինչպես պետք է վերաբերվեմ: *** Երկրորդ տրոմբոն, ես ուզում եմ, որ ձեր թաղմանն այնպես նվագեն, ինչպես հիմա դուք եք նվագում: *** Ես խոստանում եմ ձեզ աշխատանքի տեղավորել ստորգետնյա անցումում և անձամբ պայմանավորվել ոստիկանների ու բանդիտների հետ, որ ձեզ չդիպչեն: Բայց անցորդների համար պատասխանատվություն չեմ ստանձնում: *** Արտագրողներին խնդրում եմ՝ ապուշների համար պարտիաները խոշորատառ գրեք: *** Ավելի լավ կլինի, որ սաքսոֆոնի փոխարեն ձեր ձեռքն առնեք բենզինով աշխատող «Դրուժբա» սղոցը: Ձայնային տարբերություն չկա, բայց սղոցի դեպքում փողը շատ կլինի: *** Գնացե՛ք տուն և ցավակցություննե՛րս հայտնեք ձեր կնոջը: Ախր ինչպե՞ս կարելի է քնել ռիթմի զգացողությունից այդ աստիճան զուրկ մարդու հետ: *** Դե ասացե՛ք ինձ, մի՞թե չեք ամաչում: Ավելի լավ կլիներ օդը, քան՝ ադաջիոյի այդ հրաշալի հատվածը փչացնեիք: *** Այսպիսի յուրաքանչյուր համերգից հետո դուք պիտի եկեղեցի գնաք ու Աստծուց ներողություն խնդրեք: |