Loading...

Articles

«Նա Ուկրաինո՞ւ», թե՞ «վ Ուկրաինու»

11:11, Monday, 15 August, 2022
«Նա Ուկրաինո՞ւ», թե՞ «վ Ուկրաինու»

«Ուկրաինա» բառի հետ «նա» և «վ» նախդիրների գործածության շուրջ վեճերն արդեն բազում տասնամյակներ է, ինչ շարունակվում են, իսկ վերջին տասնամյակի իրադարձություններն էլ ավելի են բորբոքել այդ վեճը, և այժմ հենց միայն այս երկու կառուցվածքների գործածությամբ իսկ կարելի է գաղափար կազմել մարդու քաղաքական կողմնարոշման մասին:

Մինչև 1993 թվականը «նա Ուկրաինու» (և, դրան համապատասխան, «ս Ուկրաինի») լեզվական կառույցը ռուսերենում եղել է միակ նորմատիվային ձևը: Բայց ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայի կառավարությունը 1993 թվականին պահանջել է ռուսերենի համար նորմատիվ ճանաչել «վ Ուկրաինու» (և, համապատասխանաբար, իզ Ուկրաինի) կառույցի գործածումը՝ այդ պահանջը բացատրելով նրանով, որ Ուկրաինան անկախ պետություն է դարձել:

Հիրավի, ռուսերենում որևէ պետության անունը տալիս, որպես կանոն, ընդունված է կցել «վ» նախդիրը (վ Արգենտինու, վ Գերմանիյու, վ Կանադու): «Նա» նախդիրն աշխարհագրական անունների հետ հազվադեպ է գործածվում: Սովորաբար այն գործածվում է Ռուսաստանի մի քանի տարածքների անվանումների հետ (նա Կուբան, նա Բրյանշչինու, նա Կավկազ), կղզիների անունների (նա Սախալին, նա Կանարի, նա Մանխետտեն), որոշ կղզի պետությունների անունների (նա Կիպր, նա Մալտու, նա Մադագասկար), թերակղզիների, գետերի լեռների, լճերի անունների հետ (նա Լաբրադոր, նա Էվերեստ, նա Վոլգու, նա Բայկալ): Բայց, քանի որ Ուկրաինան այլև կայսրության ծայրամաս (ակրաինա) չէ, այլ անկախ պետություն է դարձել և ո՛չ կղզի է, ո՛չ լեռ, ապա, Ուկրաինայի ղեկավարության ու ժողովրդի կարծիքով, ռուսերենում պետք է փոխել համապատասխան նորմը ու արտասանել և գրել՝ «վ Ուկրաինու», «իզ Ուկրաինի»:

Մեկ ուրիշ հանգամաք էլ կա: «Նա» և «վ» նախդիրների գործածումը ռուսերենում հաճախ կարգավորվում է ոչ թե կանոններով, այլ լեզվական կայունացած ավանդույթներով, որոնք կարող են կանոններից առանձին շեղումներ լինել: Այդ իսկ պատճառով է, որ արտասահմանցիները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ռուսներն ինչու են մի դեպքում ասում «նա պոչտու», «նա սկլադ», իսկ «դեղատուն», «խանութ» գոյականների հետ գործածում «վ» նախդիրը, «դաշտ» գոյականի հետ՝ և՛ «նա», և՛ «վ» նախդիրները, ինչու են ռուսները գնում «նա Յամալ», բայց՝ «վ Կրիմ», «նա Ուրալ», բայց՝ «վ Սիբիր», «նա Պամիր», բայց՝ «վ Գիմալայի»: Այնպես է ստացվել, որ ռուսները թռչում են «նա Յամայկու» և «նա Կուբու», բայց Գրենլանդիա և Սարդինիա կղզիներ թռչելիս «վ» նախդիրին են «նստում»:

«Ուկրաինա» անվանումը, ակնհայտ է, ձևավորվել է «օկրաինա» բառից, այդ իսկ պատճառով էլ դրա հետ գործածվել է «նա» նախդիրը («նա օկրաինու»): Մի խոսքով, «նա Ուկրաինու» արտահայտությունը ռուսերենում պատմականորեն է ձևավորվել:

«Նա Ուկրաինու» -ն նորմատիվային է նաև լեհերենում, չեխերենում և սլովակերենում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
986 | 0 | 0
Facebook