Loading...

Articles

Ծովային ամենամեծ ու ամենաողբերգական աղետը

18:35, Wednesday, 10 August, 2022
Ծովային ամենամեծ ու ամենաողբերգական աղետը

Շատերը կարծում են, թե 1490 մարդու կյանք խլած, հազարավորների սգի մատնած, հազարավորների ճակատագիրը խեղած «Տիտանիկ» -ի նավաբեկությունը մարդկության պատմության մեջ ամենամեծ ծովային ողբերգությունն է: Բաց շատ ավելի մեծամասշտաբ ողբերգություն է տեղի ունեցել Երկրորդ աշխարհամարտի վերջում:

1945 թվականի հունվարի 30-ին տասը տախտակամած ունեցող գերմանական «Վիլհելմ Գուստլոֆ» հոսպիտալային նավին, որը տեղափոխելիս է եղել խորհրդային զորքերի կոտորածներից ու բռնաբարություններից մազապուրծ եղած հազարավոր փախստականների, տորպեդահարել է խորհրդային սուզանավը, որի հետևանքով ընդամենը 50 րոպեում 9985 մարդ (հինգ հազարը՝ երեխաներ) է զոհվել (6 անգամ ավելի, քան «Տիտանիկ» -ի զոհերը): Այս աղետը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում միլիոնավոր մահերի խորապատկերին «աննկատելի» է մնացել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
805 | 0 | 0
Facebook