Ինչու՞ է հեծանվորդներին անհրաժեշտ խելացի ժամացույց կամ հեծանիվի համակարգիչ
Արդյո՞ք հեծանվորդներին անհրաժեշտ է խելացի ժամացույց կամ հեծանիվի համակարգիչ։ Այս հարցը հիմնականում հետաքրքրում է այն հեծանվորդներին, ովքեր դեռ չունեն սմարթ ժամացույց և հեծանիվի համակարգիչ։ Հեծանվորդները շատ ժամանակ և էներգիա են ծախսում, որպեսզի ընտրեն իրենց հարմար հեծանիվներ։ Սակայն, որոշ հեծանվորդներ նույնպիսի ջանասիրությամբ չեն փնտրում խելացի ժամացույց կամ հեծանիվի համակարգիչ։ Իրականում նրանք հիմնականում տեղյակ չեն լինում, թե ինչ առավելություններ նրանց կտա սմարթ ժամացույցը և հեծանվի համակարգիչը։ Այս բլոգում մենք կներկայացնենք այդ առավելությունները, որպեսզի հասկանք, թե ինչով դրանք Ձեզ կօգնեն։ Խելացի ժամացույցները հնրավորություն են տալիս հետևել մարզումների ինտեսիվությանը։ Forerunner 255 և 955 խելացի ժամացույցները նախատեսված է հատուկ վազորդների, հեծանվորդների, լողորդների և առհասարակ սպորտսմեններ համար։ Դրանք հնարավորություն է տալիս հետևել առողջությանը ամբողջ օրվա ընթացքում և հասկանալ ֆիզիկական ակտիվության ազդեցությունը առողջության վրա։ Forerunner խելացի ժամացույցները հնարավորություն է տալիս ստանալ մանրամասն տվյալներ քնի, առողջության, օրգանիզմի սթրեսի մակարդակի, շնչառության և այլ առողջական տվյալներ, որոնք անհրաժեշտ են մարզիկին։Այս խելացի ժամացույցները ունեն մարմնի մարտկոցի ֆունկցիա և զարկերակային օքսիմետր։Մարմնի մարտկոցը օգնում է հասկանալ օրգանիզմի էներգիայի մակարդակի փոփոխությունները օրվա ընթացքում։ Իսկ զարկերակային օքսիմետերը հնարավորություն է տալիս չափել թթվածնի մակարդակը արյան մեջ, որպեսզի ստանաք ամբողջական տեղեկատվություն Ձեր առողջության մասին։Այս և շատ այլ առանձնահատկությունների շնորհիվ Forerunner խելացի ժամացույցները դարձել են բազում մարզիկների ընտրությունը։ Forerunner 255 և 955 խելացի ժամացույցները համարվում են լուրջ մարզական ժամացույցներ, և իրական ժամանակում գրանցում են, պուլսը ցուցադրելով որ զոնայում է գտնվում սրտի աշխատանքը, անցած հեռավորություն, արագություն, ժամանակ, քայլերի քանակը վազքի ժամանակ, նաև ոտքի հպումը գետնի հետ, մարմնի էներգիայի սպառումը։ Իսկ մազման ավարտին ժամացույցները խերհուրդ կտան թե որքան ժամանակ է անհրաժեշտ հանգստանալու և ուժերը վերականգնելու համար։ Ժամացույցները նաև կհաշվեն վարժանքի էֆեկտիվությունը, և օր օրի դուք ավելի արդյունավետ և ճիշտ կմարզվեք։ Այս ժամացույցներում ներառված են գրեթո բոլոր սպորտաձևերը։ Forerunner 255 և 955 խելացի ժամացույցներում ներկառուցված բարձև ճշտության GPS-ը կգրանցի Ձեր տեղաշարժը։ Խելացի ժամացույցները հեշտացնում են հեծանվորդների կյանքը։ Հեծանվորդներիը խուսափում են տարաբնույթ իրեր իրենց հետ վերցնելուց, դրանք մեծ են ծանր և անհարմար։ Garmin-ի Forerunner 255 music և 955 մոդելները իրենց մեջ ներառում են վիրտուալ դրամապանակ, երաժշտության նվագարկիչ։ Իսկ մարտկոցի երկար աշխատանքի շնորհիվ կվայելեք Ձեր վարումը ավելի երկար։ Հեծանիվի համակարգիչ Սա բացառիկ գործիք է հեծանիվի համար, ինչպես ներկառուցված համակարգիչը մեքենայի համար։ Հեծանիվի համակարգչի օգնությամբ դուք կտեսնեք՝ արագություն, հեռավորություն, վարման ժամանակ, բարձրություն, քարտեզ, անհատական մարզիչ, պեդալների պտույտների քանակ*, պեդալների վրա ազդելու հզորություն*, պուլս*, համընթաց շարժվող մեքենաների արտապատկերում էկրանին*, դիմացի լուսարձակի կառավարում*։ *նշված հնարավորությունները հասանելի են համապատասխան հավելյալ սարքավորումների կիրառման ժամանակ։ Հեծանվային համակարգիչների շարքը կոչվում է EDGE, և ունի տարբեր մոդելներ որոշակի հավելյալ հնարավորություններով։ 2022 ին արտադրվեց նոր EDGE 1040 և EDGE 1040 solar մոդելները։ Solar նշանակում է, որ մոդելում կա նաև արևից լիցքավորման հնարավորություն, որի շնորհիվ մարկոցը ավելի երկար է ապահովում ավտոնոմ աշխատանք։ Այս մոդելները նաև ունեն հետաքրքիր հնարավորություն խմբակային հաղորդագրություններ ուղարկելու, հարմար է խմբով մարզվոլու կամ ճանապարհորդելու ժամանակ։ Բացի դա մեկ կարևոր հատկություն է ավելացել նոր մոդելներում, եթե ունեք էլեկտրական հեծանիվ, ապա համակարգչի էկրանին կարելի է նաև տեսնել հեծանիվի մարտկոցի լիցքավորման քանակը, շարժիչի աշխատանքը և այլ հետաքրքիր տվյալներ։ |