Loading...

Articles

Մահաթմա Գանդիի կյանքի՝ շատերին անհայտ մանրամասները. նա իր «սիրելի բարեկամ» Հիտլերին նամակ է գրել՝ հույս ունենալով կանգնեցնել պատերազմը (11)

11:09, Thursday, 04 August, 2022
Մահաթմա Գանդիի կյանքի՝ շատերին անհայտ մանրամասները. նա իր «սիրելի բարեկամ» Հիտլերին նամակ է գրել՝ հույս ունենալով կանգնեցնել պատերազմը (11)

«Սիրելի բարեկամ» … Գանդին այս բառերով է սկսել 1939 թվականի հուլիսի 23-ով թվագրված իր նամակը Հիտլերին: Նրա նպատակն է եղել աշխարը փրկել համաշխարհային պատերազմից: «Հստակ է, որ դուք աշխարհում միակ անձնավորությունն եք, որն ի զորու է խոչընդոտել, որ չպայթի մի պատերազմ, որը մարդկությանը վայրենության վիճակի կվերադարձնի: Դուք հիրա՞վի կարծում եք, թե ինչ նպատակի էլ հետամտելիս լինեք, գին ունի»:

Պատերազմն սկսվում է 1939 թվականի սեպտեմբերին, իսկ 1940 թվականի դեկտեմբերի 24-ին Գանդին ֆյուրերին նորից է գրում. «Ես մտադիր էի նման մի կոչ էլ հղել սենյոր Մուսոլինիին, որի հետ բախտ եմ ունեցել ծանոթանալ, երբ Հռոմում էի»: Գանդին նաև հավելել է, թե ինքը դուչեին համարում է «ամբողջովին անշահախնդիր առաջին կարգի պետական անձ, սուպեր մարդ»:

Արդ, Գանդին եվրոպական դիկտատորների նմա՞ն է եղել: Համենայն դեպս, եղել է զտարյուն և կոշտ պացիֆիստ: «Այն, որ ես ձեզ որպես բարեկամի եմ դիմում, սովորական ձևականություն չէ: Ես թշնամիներ չունեմ», - գրել է նա Հիտլերին:

Գանդիի երկու նամակն էլ անպատասխան են մնացել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3117 | 0 | 0
Facebook