1944 թվականին, երբ Գանդին և իր կինը մոտ երկու տարի բանտարկված են եղել Հնդկաստանի Պունա քաղաքի բանտերից մեկում՝ անգլիացիների հեռացումը պահանջող քաղաքացիական անհնազանդության՝ «Հեռացե՛ք Հնդկաստանից» շարժմանն աջակցելու համար, 74-ամյա Կաստուրբայի առողջությունն արդեն իսկ քայքայված է եղել: Նրա քրոնիկական բրոնխիտը վերածվել է շատ ցավոտ թոքաբորբի: Բժիշկն առաջարկել է նրան պենիցիլին ներարկել, բայց Գանդին, որ կտրականապես դեմ է եղել պաշտոնական, ոչ ավանդական բժշկությանը, մերժել է այդ առաջարկը: 1944 թվականի փետրվարի 22-ին Կաստուրբան մահացել է՝ գլուխն ամուսնու ծնկներին:
***