Ինչո՞վ է տարբերվում դարամիջյան մոդեռն ոճը մինիմալիզմից
20-րդ դարի կեսերին ծնված ոճը հայտնի է պարզ եզրագծերով, օրգանիկ ու մարդու կողմից պատրաստված նյութերով և ռետրո տեսքով։ 1940-60-ական թթ․ ամերիկյան ոճ էին ներդրվում բազում ապագայամետ լուծումներ, քանի որ հենց այս ժամակաշրջանում էր, որ տեղի ունեցան մի շարք պատմական իրադարձություններ, որոնք սկիզբ դրեցին արևմուտք-արևելք անվերջանալի մրցակցությանը։
Այն մեծ հայտնիություն ձեռք բերեց ԱՄՆ-ում հենց 40-ական թթ․։ Ոճը տարբերվում է մաքուր եզրագծերով, անփայլ տոնայնությամբ, բնական ու ձեռագործ նյութերով, գրաֆիկական ձևերով, վառ ակցենտային գույներով, դրսի ու ներսի աքսեսուարների ներդաշնակ ինտեգրացիայով։ 40-ական թթ․ ոճը մեծապես ազդեցություն է կրել գերմանական բաուհաուսյան դիզայնից ու ճարտարապետությունից, որտեղ շեշտադրվում են պարզ եզրագծերը, ամենօրյա հարմարությունը և ֆուտուրիստական տեսքը։ Այն կարծես փոխարինելու էր եկել ամերիկյան ավանդական ոճին իր փոքր-ինչ ֆուտուրիստական դիզայներական մոտիվներով, սակայն ընդամենը գտավ իր ուրույն տեղը մյուսների կողքին։ Դարամիջյան ոճի հատկություններ Ներքևում ներկայացված են այն հիմնական առանձնահատկությունները, որոնք օգնում են տարբերակել հենց այս ոճը մյուսներից։ 1․ Մինիմալիզմ․ այս ոճը աչքի է ընկնում կահույքի պարզությամբ ու տարածքի հավաք և ազատ լինելով։ Սեղաններն ու աթոռները, օրինակ, հաճախ արտադրվում են ամենահասարակ նյութերով՝ ամրացված լինելով փայտե կոնաձև ոտքերով, որոնք կարծես շտապում են։ 2․ Մարդկային գործոն ու բնությունից ոգեշնչված իրեր․ այս ոճում հաճախ կարելի է տեսնել ձեռագործ նյութեր, ինչպիսիք են վինիլը, պլաստիկը, ապակին և բնական նյութեր, ինչպիսիք են փայտը, մետաղը, մարմարը։ Սրանք նաև համադրված են լինում վինտաժային ակցենտային դեկորներով: 3․ Ակցենտային երանգներով բնական գույներ․ փայտային, սև ու սպիտակ ֆոնին այս ոճում թույլատրելի է օգտագործել մաքսիմալ վառ գույներ։ Հավատարիմ մնալով դրսի ու ներսի ինտեգրացիայի գաղափարին՝ այստեղ տարածված են նաև բնական կանաչը, պայծառ աշնանային նարնջագույնն ու դեղինը, կեղտոտ շագանակագույնը, ծովային կապույտը, կավագույնը։
|