Loading...

Articles

Սպորտային ժամացույցներ Forerunner 955 Solar և Forerunner 255 Music – ի առավելությունները

15:34, Monday, 18 July, 2022
Սպորտային ժամացույցներ Forerunner 955 Solar և Forerunner 255 Music – ի առավելությունները

«Garmin» -ը թողարկել է նոր սմարթ ժամացույցներ՝ Forerunner 955, Forerunner 955 Solar և Forerunner 255, Forerunner 255 Music-ը, ինչպես նաև Forerunner 255s՝ փոքր չափս նախընտրողներ համար, որոնք նախորդներից տարբերվում են մի շարք առավելություններով։

Եթե որոշել եք խելացի ժամացույց գնել, ապա խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այս մոդելների առավելություններին։ Forerunner 955 /Solar և Forerunner 255/255 Music-ն ունեն բավականին նման ֆունկցիաներ, սակայն կան տարբերություններ, որոնց ծանոթանալով կկարողանաք ընտրել Ձեզ հարմար խելացի ժամացույցը։

Forerunner 955/955 Solar-ի առավելությունները

Forerunner 955 Solar-ը արտաքին տեսքից ունի նմանություններ Forerunner շարքի հին մոդելներին, սակայն տեխնիկապես այն ավելի հզոր է։

Առաջին առավելությունը, որի մասին հարկ է խոսել, սենսորային էկրանն է։ Forerunner շարքը չուներ սենսորային էկրան։ Ժամացույցն ունի ինչպես կողային կոճակներ կառավարման համար, ինչպես նախորդ մոդելներում են, այնպես էլ սենսորային էկրան, ընտրեք Ձեզ հարմար տարբերակը։

Forerunner 955 Solar-ի մարտկոցի հզորության շնորհիվ ժամացույցի լիցքավորումը պահպանվում է ավելի երկար` մինչև 20 օր։ Իսկ արևի շողերի ներքո Դուք կարող եք օգտվել ՁԵր խելացի ժամացույցից առանց մտահոգվելու լիցքավորման մասին։

Forerunner 955 Solar-ի հիշողությունը 32 GB է։ Այն կրկնակի ավել է Forerunner 945 մոդելի հիշողությունը, ինչն էլ Ձեզ հնարավորություն է տալիս պահպանել մինչև 2000 երգ խելացի ժամացույցի մեջ։

Forerunner 955 -ի շնորհիվ Դուք կարող եք ստանալ ավելի ստույգ ինֆորմացիա Ձեր առողջության մասին, քանզի այս մոդելն ունի մի շարք առողջության մոնիթորինգի նոր հավելվածներ։ Այս մոդելը նախատեսված է պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների՝ հատկապես եռամարտի սիրահարների համար։

Forerunner 255 Music -ի առավելությունները

Forerunner 255 Music-ը հնարավորություն է տալիս ներբեռնել մինչև 500 երգ ժամացույցի մեջ և հասանելիություն ունենալ Ձեր երգերին ցանկացած վայրում։ Համակցեք Ձեր Forerunner –ն անլար ականջակալներին, և երաժշտությունն ամենուր Ձեզ հետ կլինի։

Forerunner 255 -ի հզոր մարտկոցի շնորհիվ լիցքավորումը պահպանվում է մինչև 14 օր: Այս առավելության շնորհիվ Դուք չեք մտածում անընդհատ ժամացույց լիցքավորելու մասին, այլ կենտրոնանում եք իրական մարզումների ու կյանքի որակը բարելավելու վրա։ Այս մոդելն ունի բազմաթիվ նոր ավելացումներ, որոնցից են ՝ առավոտյան հաշվետությունը, մարմնի մարտկոցը, եռամարտին պատրաստվելու համար անհրաժեշտ հատկանիշները։

Առավոտյան հաշվետությունը ամենահետաքրքիր ավելացումներից է։ Այդ հաշվետության շնորհիվ կարող եք տեսնել, թե ինչ եղանակ է սպասվում այսօր, ինչպիսի վիճակում է Ձեր առողջությունը, ինչպես եք քնել և նաև ստանալ Ձեր օրվա մարզման ծրագիրը։

Forerunner 255 -ը ձեռք բերելուց հետո բացահայտում եք, որ սմարթ ժամացույցը միայն ծանուցումներ ստանալու համար չէ, այն լուրջ գործիք է առողջ կենսակերպ վարելու, մարզական հաջողություններ ձեռք բերելու և կյանքը նոր գույներով ընկալելու համար ։

Մամնի մարտկոցի ֆունկցիայի շնորհիվ Դուք կարող եք ավելի լավ կառավարել Ձեր մարմնի էներգիան օրվա ընթացքում, գտնել ամենահարմար ժամանակահատվածը մարզումների և հանգստի համար։ Ամեն առավոտ Դուք կարող եք ստանալ հաշվետություն Ձեր քնի որակի, սրտի աշխատանքի, սթրեսի և շնչառության մասին։

Forerunner 255 -ը խորհուրդ է տրվում կրել 24/7 ռեժիմով, որպեսզի ստանաք լիարժեք պատկեր Ձեր առողջության մասին։ Ամբողջ օրը կրելու դեպքում Դուք կկարողանաք ամբողջովին հետևել Ձեր մարմնի էներգիայի մակարդակին։ Բացի այդ հնարավորություն կստանք ավելի Ձեզ հարմարեցրած մարզման ծրագրի առաջարկություններ ստանալ։ Այն հետևում է Ձեր մարզավիճակին մեկ ամբողջ շաբաթվա ընթացքում և ըստ այդ տվյալնների կազմում է անհատական ծրագիրը։ Forerunner 255 -ի շնորհիվ Ձեր արդյունավետ մարզումների ժամանակ կկարողանք լսել երաժշտություն առանց անհանգստանալու, թե որտեղ դնեք Ձեր հեռախոսը։

Բացի այդ Forerunner 255 շարքում ավելացել է Garmin Pay ֆունկցիան, այս անհպում վճարման համակարգը առկա չէր նախորդ Forerunner 245 շարքում։ Այժմ, մարզման գնալիս, կամ ինչու չէ, նաև առօրյայում, դրամապանակը կարող ես թողնել տանը։ Կցի քո Visa քարտը ժամացույցիդ և վայելի՛ր ։

Ինչպես տեսանք, Forerunner 955/955 Solar և Forerunner 255/255 Music սմարթ ժամացույցները ունեն բազում առավելություններ։ Եթե Դուք փնտրում եք սմարթ ժամացույց, ապա այս երկու մոդելները պետք է անպայման ի նկատի ունենաք։

Garmin-ը նախևառաջ կարևորում է որակը և տվյալների ճշգրիտ լինելը:

Source: garmin.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1325 | 0 | 0
Facebook