Loading...

Articles

ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ ԷԼ ԴԱՇՆԱԿ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ԴԱՐՁՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՀԱՆՑԱԿԻՑԸ, ՔԱՇԵԼՈՎ ԱՅՆ ՃԱՀԻՃԸ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՔՈՉԱՐՅԱՆ․․․

04:50, Saturday, 16 July, 2022
ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ ԷԼ ԴԱՇՆԱԿ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ԴԱՐՁՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՀԱՆՑԱԿԻՑԸ, ՔԱՇԵԼՈՎ ԱՅՆ ՃԱՀԻՃԸ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՔՈՉԱՐՅԱՆ․․․
     16-7-22թ
     ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ ԷԼ ԴԱՇՆԱԿ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ԴԱՐՁՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՀԱՆՑԱԿԻՑԸ, ՔԱՇԵԼՈՎ ԱՅՆ ՃԱՀԻՃԸ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՔՈՉԱՐՅԱՆ․․․
    

    
    
    
     Ժողովուրդ ջան եթե նկատել եք, ես հետևողական եմ, երբ հարցը վերաբերվում է ազգային թեմաներին․․․Երեկվա գրառմանս մեջ անդրադարձել էի Ֆրանսիահայ Հայ-դատի անդամ Մուրադ Փափազյանին, և քանի որ ինֆորմացիայիս աղբյուրն ընդամենը Գեղամ Մանուկյանի (դաշնակ Գեղամիկի մասին է խոսքը) հոդվածն էր, որոշեցի Մուրադ Փափազյանի էջից տեղեկանալ իրականությանը․ ԱՀԱ գրառումից մի հատված․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ես persona non grata եմ Հայաստանում. Հայաստանի ոստիկանությունն ինձ ուղեկցել է «Էյր Ֆրանս» -ի ինքնաթիռով առավոտյան ժամը 5: 20-ին: Երևան հասնելուն պես ինձ ձերբակալեցին, տեղավորեցին փոքրիկ սենյակում, հետո տարանցիկ գոտում։ Եվ իմ առգրավված անձնագիրը։ Ես գիտեի, որ ինձ արգելել են Թուրքիայից և Ադրբեջանից։ Այսօր ինձ արգելում են մուտք գործել Փաշինյանի Հայաստան.»
ՎԵՐՋՈՒՄ ԳՐՈՒՄ Է․
«Պատկերացնու՞մ եք, որ այս փոքրիկ առաջնորդը բանակցի Էրդողանի կամ Ալիևի հետ։ Վաղ թե ուշ հայաստանցիները կհասկանան, որ պետք է ձերբազատվեն այս առաջնորդից, ով ամեն ինչ անում է Հայաստանը թուլացնելու համար։ Սփյուռքն էլ կհասկանա. Եվ հետո, լավագույնը դեռ հնարավոր կլինի: Բայց ժամանակն է ասել Stop!»
Մուրադ Փափազյան բա ինչու՞ չես գրել ճշմարտությունը, ամաչու՞մ ես, որ Ֆրանսիայում մեր վարչապետի դեմ մահափորձ ես կազմակերպել, բայց փառք Աստծո կանխվել է․ ազնվություն ունենայիր գրառմանդ մեջ նշեիր քեզ ինչու՞ են Հայաստանի իշխանությունները հայտարարել persona non grata․․․պատճառը գրեիր, պատճառը, որ իրականությունը բոլորն իմանային, որ այսօր մեր վարչապետին չմեղադրեին գրառմանդ տակ, այլ՝ քո երեսին թքեին․․․ երեկ բանից անտեղյակ, քեզ ճանաչելով և զարմացած էի, և ինչ որ տեղ էլ վատ էի զգում քեզ հետ կատարվածի համար, որն իրականում ինֆորմացիայի պակասից էր․․․ բայց այսօր տեղեկանալով կատարված այս ցավոտ իրականությանը, ուզում եմ ասել․ Մուրադ ջան քեզ էլ Հայաստանյան դաշնակ պարագլուխները ներքաշեցին իրենց ստոր խաղերի մեջ և տրամադրեցին մեր վարչապետի դեմ, նրանց ձեռքերը քեզ էլ հասավ, քեզ էլ իրենց հետ ներքաշեցին Քոչի ստեղծած ճահիճը, որից այլևս Հայաստանյան դաշնակների դուրս գալը գրեթե անհնար է կլինի ․․․ ԳՐՈՒՄ ԵՍ․
«Այսօր ինձ արգելում են մուտք գործել Փաշինյանի Հայաստան.» ասեմ, որ մեր երկրի մի տեր ունի և նրա տերը ժողովուրդն է, այսօր Հայաստանյան դաշնակների կռիվը ոչ միայն Նիկոլի դեմ է, այլ նաև ժողովրդի, քանզի դաշնակներն իրենց առաջնորդ են ընտրել Քոչարյանին․ մի մարդու, որ թալանեց Հայաստանը, մի մարդու, որ օրը ցերեկով դաշնակների ձեռքով հոկտեմբերի 27 -ի տեռորը կազմակերպեց սեփական խորհրդարանում, մի մարդու, որ Մարտի 1-ին հրաման տվեց կրակել խաղաղ ցուցարարների վրա․ որի կառավարման տարիներին տարբեր անբացատրելի հանգամանքներում սպանվեցին 39 հեղինակավոր հայեր․․․
Այսօր ձեր դաշնակ ընկերները ձգտում են երկիրը հանձնել այդ թուրք հանցագործին, թալանչուն․ ցավում եմ, եթե դու էլ նրանց թելն ես թելում և նրանց հորդորով էլ մահափորձ ես կազմակերպել մեր վարչապետի դեմ ու հիմա արդարանալու տե՞ղ էլ ունես, , , թե Նիկոլը քեզ անցանկալի անձ է հայտարարել․ բա ի՞նչ աներ, թույլ տար, որ գայիր խառնվեիր ներքին դավադիրների՞ն ու հեղաշրջու՞մ իրականացնեիք․․․վերջապես ե՞բբ պետք է դաշնակներդ գիտակցեք, որ մեր երկրի այսօրվա անելանելի վիճակի իրական հեղինակները Ղարաբաղյան կլանի այս երկու նախագահներն են և ձեր դաշնակ ծախված, որ շուրջ 20 տարի հովանավորեցին, աչք փակեցին այս երկու ազգադավ նախագահներին ու մի մազ էր մնացել կորցնեինք մեր պետականությունը, եթե քո ասած այդ «Փոքր» մարդը՝ Նիկոլը ոտքի չկանգներ, ժողովրդին թմբիրից չհաներ, , , այսօր այս մի բուռ Հայաստանը չէինք ունենա, մերը չէր լինի․․․ Մուրադ դու շատ լավ հռետոր ես, ժամերով կարող ես խոսել թուրքերի դեմ, միթե՞ տրամաբանելու կարողությունից զուրկ ես, թե ինչու՞ մեր երկիրն հայտնվեց այս ծայրահեղ իրավիճակում․ ինչու՞ աղքատ Հայաստանում հանկարծ միլիարդատեր դարձան Ղարաբաղյան կլանի այս երկու պարագլուխները․ Քոչարյանն ու Սերժը, ինչու՞ դատարկ բյուջե հանձնվեց Նիկոլին և դատարկ զինանոցներ, անգամ ապրիլյան 4 օրյա պատերազմի մասնակից զինվորներն էին վկայում, որ վերջում փամփուշտ անգամ չեն ունեցել․ եթե Պուտինը 4-րդ օրը չկանգնեցներ պատերազմը, վստահաբար Ալիևը ամբողջ Արցախն էր գրավելու․ ինչպե՞ս եղավ, որ բանակի ղեկավարները հանկարծ դղյակների տեր դարձան և օֆշորներում միլիոնավոր դոլարներեն կուտակել․․․ իմ ճանաչած Մուրադը նախ պետք է հանգամանորեն վերլուծեր, հետո դառնար իր կուսակիցների հանցակիցը․․․ իմ նախքին հարգանքն այս պահին հօդս ցնդեց, դու էլ հավասարվեցիր Իշխանիկին, Գեղամիկին, Արծվիկին, Աղավանչիկին, Հրանտ Մարգարյանին, Արմեն Ռուստամյանին, , , եթե ժամանակին Դաշնակների հրահանգով ԱՍԱԼԱՅԻ տղաները թուրքերի դեմ էին մահափորձ կազմակերպում, այսօրվա դաշնակները մահափորձ են ձեռնարկում ժողովրդի կողմից ընտրված լեգետիմ վարչապետի դեմ, որ թուրք հանցագործ հրեշին կրկին բերեն իշխանության, երբ ողջ ազգը մերժում է, բացի դաշնակներից և մի քանի լափակեր թափթփուկներից, , , Մուրադ ուշքի եկ․ողջ ազգը մերժում է Քոչարյանին ու Սերժին․ դաշնակն ո՞վ է որ սուր ճոճի ազգի գլխին, թե մեր ասածով պետք է լինի, այսպես երկար չի կարող շարունակվել․ դրդում են, որ ՀՀ իշխանությունները դիմեն ծայրահեղ վճռական քայլերի և այս անգամ ողջ դաշնակ պարագլուխներն կհայտնվեն persona non grata կարգավիճակում․․․ ժողովուրդն արդեն հոգնել է, զզվում է անգամ դաշնակ բառից․․․ Մուրադ դաշնակ պարագլուխները սերտաճեցին այս հանցագործ Ղարաբաղյան կլանի հետ և Հայաստանի այսօրվա վիճակի հանցակիցներն են, նրանց հանցանքների պարտակողները․ նախարարական պորտֆելների գերի դաշնակները․ ասեմ, որ իրենք էլ մի կողմից էին թալանում և աչք փակում, թե ինչպես էր թալանվում և հայաթափվում Հաաստանը․․․ ուզում եմ ասել, որ դավաճանի խարանն է այսօր դաճված Հայաստանյան ծախված դաշնակ ղեկավարության ճակատին, մի դարձիր նրանց զոհը, նրանց հանցակիցը․ անունդ փրկիր, անունդ․․․քո հեղինակությունն օգտագործեցին․․․ այո, ես համաձայն եմ, որ դու նվիրյալ ես, բայց քեզ խայտառակողը, ճահիճը քաշողը, ավելին, հանցագործ սարքողները լինելու են քո կուսակիցները․ սթափվիր, ու եթե կարող ես նրանց էլ սթափեցրու, որ կանգ առնեն․․․
ՈՐ ԱՍՈՒՄ ԵՍ
«Պատկերացնու՞մ եք, որ այս փոքրիկ առաջնորդը բանակցի Էրդողանի կամ Ալիևի հետ։ Վաղ թե ուշ հայաստանցիները կհասկանան, որ պետք է ձերբազատվեն այս առաջնորդից, ով ամեն ինչ անում է Հայաստանը թուլացնելու համար։»
Բա ու՞մ կնախընտրեիր Էրդողանի, կամ Ալիևի հետ գնար բանակցելու․ Իշխանիկի՞ն, Գեղամիկի՞ն, թե՞ հանցագործ յոթ գլխանի Հրանտ Մարգարյանին․․․
թե՞ ձեզ համար պաշտելի թուրք Քոչին, որ Մեղրին էր տալիս Լաչինի դիմաց, որ հեղինակեց «Մադրիդյան սկզբունքները», որն ինքնին Կապիտուլյացիայի ակտ էր ամբողջ Արցախի փուլային հանձնումն առանց պատերազմի․․․ համակերպվեցիք նաև Ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում ծնունդ առած «Հայ-թուրքական» պրոտոկոլներին «Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան էլ Հայաստանի» այսինքն մենք պահանջատեր չենք և իզուր ենք 100 տարի պայքարել մեր պահանջատիրության և միջազգայնորեն ցեղասպանության ճանաչման համար․․․ դուք՝ աշխարհասփյուռ դաշնակներդ լուռ համակերպվեցիք, դուք չէիք կարող դուրս գալ ոչ բռնապետ Քոչի, ոչ էլ Սերժի դեմ, նրանք թքած ունեին ձեր վրա էլ, ձեր կարծիքի էլ․․․ փոխանակ խելքի բերեք Հայաստանյան դաշանակ պարագլուխներն, նրանց հրահանգներն եք փորձում կյանքի կոչել, ԱՍԱԼԱՅԻ տղաներին եք ուզում կրկնօրինակել, մահափորձ կատարելով արդեն սեփական երկրի ղեկավարի վրա․ ասենք ինչու՞ եմ զարմանում․ նույն դաշնակները չէի՞ն, Նաիրի Հունանյանի գլխավորությամբ Հոկտեմբերի 27 իրականացրին, որ Քոչի ճամփին կանգնող չլիներ․ այսօր էլ նույնի կրկնությունն են ծրագրել կյանքի կոչել․ ԱՆԻԾՎԱԾ ԼԻՆԵՔ․ ՁԵՐ ՈՒԶԱԾՆ Ի՞ՆՉ Է․
ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶՅԱՆ ՇԱՏ ՄԵԾ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵԻ ՔՈ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ՔՈ ԱՅԴ ՔԱՅԼՈՎ ՀՕԴՍ ՑՆԴԵՑ ՀԱՐԳԱՆՔՍ, ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԷԼ ՀԱՅՏՆՎԵՑԻՐ ԹՈՒՐՔ ՔՈՉԻ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ, ՔՈ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ Սև ԲԻԾ ԲԵՐԵԼՈՎ․․․
***
ՀԻՄԱ ԽՈՍՔՍ ՈՒՂՂԵՄ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒՔ ԻՆՔՆԵՐԴ ԷԼ ԼԱՎ ԳԻՏԵՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆԱԿ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐՆ ԵՆ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ, ԾՐԱԳՐՈՒՄ ԱՅԴ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶՅԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԱՆՁ Է, ՁԵԶ ԱՅԴ ՎՏԱՆԳՆ ԱՄԵՆ ՊԱՀԻ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՑ և ՆՐԱՆՑ ՇԵՖԵՐԻՑ ․ ՈՒՍՏԻ՝ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ ՀՅԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՂԱԾ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ ՓԱԿԵՔ և ՀԵՆՑ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է persona non grata ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ․․․ ԱՅԼԱՊԵՍ ԱՅՍ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՇԱՐՈՒՆԱԿԻՎԻ, ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ․․․ ՊԵՏՔ Է ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԴԻՄԵՔ Ի ՇԱՀ ՄԵՐ ԵՐԿՐԻ․ ՍԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ Է, ՈՐ ՀՆՉԵՑՆՈՒՄ ԵՄ․ ՍՈՑՑԱՆՑԵՐԸ ՀԵՂԵՂՎԱԾ ԵՆ ԱՅՍ ՊԱՀԱՆՋՈՎ․․․ ՁԵՐ ՀԱՄԲԵՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ու ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ԱՌԻԹԱՎՈՐՎՈՒՄ ՈՐԸ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ և ՁԵՐ ԴԵՄ Է ԱՇԽԱՏՈՒՄ․ ԱՆԳԱՄ ՄԱՆԴԱԴՆԵՐԻՑ ՉԶՐԿՎԵՑԻՔ․ՊԱՐԶ Է, ՈՐ ԿԱՌԻԹԱՎՈՐՎԵՆ ․ ԵՐԲ ՈՒԶԵՆ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ, ԵՐԲ ԽԵԼՔՆԵՐԻՆ ՓՉԻ ԿՄՏՆԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ ԿԲԵՐԻ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ, ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ, ՈՐԻՆ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՌևԱՆՇԻՍՏՆԵՐԸ․ՍՐԱՆՑ ՍԱՆՁԵՐԸ ՔԱՇԵԼ Է ՊԵՏՔ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2082 | 0 | 0
Facebook