Loading...

Articles

Մոդե՞ռն, թե ժամանակակից ոճ․ ո՞րն է տարբերությունը

17:47, Friday, 15 July, 2022
Մոդե՞ռն, թե ժամանակակից ոճ․ ո՞րն է տարբերությունը

Շատերն են շփոթում ժամանակակից ու մոդեռն եզրույթները։ Միգուցե, բառարանները համարեն այս երկուսին հոմանիշներ, սակայն ինտերիեր դիզայներների համար ժամանակակից ու մոդեռն ոճերը միմյանցից բոլորովին տարբեր դիզայն են ներկայացնում։ Իհարկե, կան նմանություններ, բայց ավելի մեծ է տարբերությունների քանակը։

Ո՞րն է մոդեռն ոճը

Մոդեռնիստական շարժումն սկսվել է ուշ 1800-ական թթ․ գերմանական բաուհաուզյան ու սկանդինավյան դիզայներական տների կողմից, որոնք դիզայնում շեշտադրում են պարզությունն ու գործնականությունը։ Մոդեռն ոճի մասին խոսելիս անհնար է չհիշել իր արմատների մասին, որոնք գալիս են 20-րդ դարի 1900-1950-ական թթ․։ Այն հետագայում վերածվել է դարամիջյան մոդեռնի (1950-60թթ․) ու հետմոդեռնիզմի (1970-80 թթ․) ։ Չնայած դարամիջյան մոդեռն ոճը ստանում է մոդեռն տեսք վառ գույների շնորհիվ, հետմոդեռնիզմը՝ ոչ։ Վերջինն ավելի համարձակ է, կոտրում է բոլոր կարծրատիպերն ու ավանդույթները։ Հետմոդեռնիզմում կարևորվում է տեսքը։

Ո՞րն է ժամանակակից ոճը

Այն, ինչ այսօր ստացել է ժամանակակից ոճ անվանումը, հայտնիություն է ձեռք բերել դեռևս 1970-ական թթ․։ Դա մոտավոր նույն ժամանակաշրջանն էր, երբ ստեղծվեց հետմոդեռնիզմը։ Նախքան որպես առանձին դիզայներական ճյուղ ձևավորվելը, ժամանակակից ոճը համարվում էր մոդեռնիստական ու հետմոդեռնիստական լուծումների խառնուրդ։ Երբեմն կարելի էր նույնիսկ տեսնել արթդեկոին բնորոշ ու ֆուտուրիստական լուծումներ։

Ժամանակակից ոճը մշտապես փոփոխվում է։ Ի հակադրություն մոդեռնի՝ այն ինտերիերում տվյալ ժամանակաշրջանի դիզայներական նվաճումների արտացոլանքն է։

Կան մի քանի հատկություններ, որոնք երբեմն ստիպում են շփոթել այս երկու ոճերը։ Երկու ոճերն էլ նախընտրում են պարզություն, մաքուր եզրագծեր, փայլատ ու առանց նախշերի տեքստուրա։ Երկուսն էլ խուսափում են ծանր մետաղական լուծումներից, չնայած ժամանակակից ոճում կարելի է տեսնել այդպիսի դիզայնի տարբերակները, երբ ժամանակի նորաձևության նվաճումներն են այդպես պահանջում։ Երկու ոճերում էլ փափուկ կահույքը, աթոռներն ու պուֆերն ունենում են բաց ոտքեր։ Այս ոճերում գերակշռում են նաև փայտային տեքստուրաներով կահույքն ու աքսեսուարները։

Ժամանակակից ոճը հրաշալի տարբերակ է նրանց համար, ովքեր միշտ հետևում են նորաձևության վերջին նվաճումներին, իսկ մոդեռնը նրանց համար է, ովքեր սիրում են տան ինտերիերում տեսնել կայունություն և հավատարիմ մնալ ընտանեկան ժառանգությանը։ Ժամանակակից ոճը նրանց համար է, ովքեր գնահատում են սուր հակադրություններն ու կոր եզրագծերը, նախընտրում են ոճայինությունը։

Մի քանի խորհուրդ, թե ինչպես կահավորել ժամանակակից ոճով

· Ընտրե՛ք երկու-երեք գույներ և աշխատե՛ք օգտագործել միայն այդ գույները։

· Պատերը ներկե՛ք բաց երանգներով։ Սա կօգնի սենյակը ընդգծել վառ գույնի բազմոցով, ինչպես օրինակ՝ Enderlin-ը կամ Darcy-ն։

· Օգտագործե՛ք ծղոտե զամբյուղներ, կախովի ջահեր ու բրդյա գորգեր։

· Օգտագործե՛ք փարթամ ծառատեսակներ։

· Վերջում ամբողջացրե՛ք ինտերիերը մեծ ապակե վերնամասով սուրճի սեղանով, ինչպես օրինակ՝ Wynora-ն, Alexis-ը, որի վրա դրված կարող է լինել խմիչքով կամ քաղցրավենիքով ապակե սկուտեղ։

Ժամանակակից ոճում ընդգծվում են գույները, տարածականությունն ու ոճայինությունը։ Այդ պատճառով էլ ժամանակակից ոճով կահավորված հյուրասենյակները նորաձև ու թարմ տեսք ունեն։ Այս ոճում շեշտադրվում է տարածքը։ Ինչպես մինիմալիզմում, այս ինտերիերներում էլ կարելի է գտնել կահույք, որը խիստ անհրաժեշտ է առօրյայում, բայց այդ քիչն էլ անպայման պետք է աչքի ընկնի իր յուրօրինակությամբ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1543 | 0 | 0
Facebook