Loading...

Articles

Քթի փակվածությունը կարող է լինել վտանգավոր հիվանդության ախտանշան

14:02, Thursday, 30 June, 2022
Քթի փակվածությունը կարող է լինել վտանգավոր հիվանդության ախտանշան

Քթի փակվածությունը կարող է լինել վտանգավոր հիվանդության մասին հուշող ախտանշան։ Այս մասին, ինչպես գրում է «Վեչերնյայա Մոսկվա» -ն («Вечерняя Москва»), ասել է բժիշկ-օտորինոլարինգոլոգ (քիթկոկորդականջաբան), Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Յուրի Ուլյանովը։

Մասնագետի խոսքով՝ մարդու քիթը նախատեսված է օդը խոնավացնելու ու տաքացնելու համար, ինչով էլ պայմանավորված է քթի խոռոչների առկայությունը։ Սակայն քթի փակվածության դեպքում խոռոչներն ինչպես հարկն է չեն շնչում, ինչը կարող է նշանակել, որ քթի խոռոչներում բորբոքային գործընթացներ են զարգանում, որոնք երբեմն հանգեցնում են սինուսիտի առաջացման։
    
    

Շարունակությունը՝ հոլովակում․

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2292 | 0 | 0
Facebook