Loading...

Articles

Տեր Արմեն Մելքոնյանի հետ կապված նոր միջադեպ: Ինչու՞ է Մայր Աթոռը դեմ հրապարակային քարոզչությանը

22:50, Wednesday, 29 June, 2022
Տեր Արմեն Մելքոնյանի հետ կապված նոր միջադեպ: Ինչու՞ է Մայր Աթոռը դեմ հրապարակային քարոզչությանը

Տեր Արմեն Մելքոնյանի հետ կապված նոր միջադեպ: Ինչու՞ է Մայր Աթոռը դեմ հրապարակային քարոզչությանը


     Հունիսի 20-ին թվագրված մի նամակով՝ հասցեագրված Նիդերլանդների ու Բելգիայի այցելու հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանին, տեղյակ է պահվում, որ հունիսի 16-ին Վեհափառ հայրապետն ու կարգապահական հանձնախումբը փոխանցում են, որ քահանա Տեր Արմենը ծառայության վերաբերյալ հանդես գա զղջումնագրով և երկրորդ դեպքում Տեր Արմենին հորդորվում է դադարեցնել հրապարակային գործունեությունը` իմա դադարեցնել քարոզչությունը սոցիալական ցանցերում:
     Տեր Արմենն ավելի շատ տարակուսած է սոցիալական ցանցերում իր քարոզչությանը արգելելուն, երբ արդեն բավականին մեծ լսարան ունի ու հավատացյալները ամեն օր սպասում են նրա քարոզին: Նրա ֆեյսբուքյան «Հանապազօրեայ հաց» խորագրով էջն ունի 22 հազարից ավելի բաժանորդ, նմանապես յութուբյան ու ինստագրամյան էջերը:
     Անգամ «Կլոր սեղանի» հյուրերից է եղել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ աքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, ով պատասխանել է հավատացյալների շատ ու շատ հարցերին:
     Այդ իսկ պատճառով քանի որ հարցը վերաբերվում էր «Հանապազօրեայ հաց» ու հրապարակային մյուս հաղորդաշարերին Տ. Արմենը որոշեց նամակը կարդալ և քննարկել հավատացյալների իր լսարանի հետ` ուղիղ եթերով, լսել ունկնդիրների կարծիքն ու դիտողությունը ու ամփոփ առաջարկություններն ուղարկել վերադաս հոգևոր հայրերին:
     Տեր Արմենը այդպես էլ վարվեց, բոլոր առաջարկություներն ու ուղիղ հեռարձակման մոտ 2, 5 ժամից անցնող հղումն ուղարկեց Հռոմ՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին, որն էլ իր հերթին պետք է տեղյակ պահեր Սուրբ Էջմիածնի համապատասխան ատյաններին: Պատասխանը ստացվեց բառացի մի քանի ժամ հետո: Թե ինչպես է ստացվել, որ Էջմիածնում այդքան երկար տեսահոլովակը այդքան կարճ ժամանակում հասցրել են քննարկել, կարդալ մեկնաբանությունները, լսել հնչեցված կարծիքները ու եզրահանգման գալ` այդպես էլ Տեր Արմենը չի կարողանում ըմբռնել: Կայծակնային արագությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին ուղարկած ու վերջիններից էլ Տեր Արմենին փոխանցված նամակն ավելի քան խիստ էր: Այս անգամ մինչև երեքշաբթի (երեկ) Տեր Արմենը պետք է հստակ արտահայտեր իր վերաբերմունքը վերոնշյալ հարցերին: Քահանան գտնում է, որ սոցիալական ցանցերով, ռադիոյով ու հեռուստատեսությամբ պետք է Աստծո խոսքը քարոզվի ու նա դա անելու է մինչև վերջ: Որտե՞ղ է խնդիրը: Ինչո՞ւ է այսպէս...
     Մանրամասները տեսանյութում
     Նամակի տեքստերը դիտել մեր այս կայքերում
     https://niderlandakan.livejournal.com/533923.html
     https://www.nidoragir.com/2022/06/blog-post_29.html

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1997 | 0 | 0
Facebook