Loading...

Articles

Եզովպոսի «Զևսն ու մարդիկ» և «Պրոմեթևսն ու մարդիկ» առակները

01:18, Monday, 27 June, 2022
Եզովպոսի «Զևսն ու մարդիկ» և «Պրոմեթևսն ու մարդիկ» առակները

Զևսն արարում է մարդկանց և Հերմես աստծուն կարգադրում է նրանց մեջ բանականություն լցնել:

Հերմեսը բանականության որոշակի չափ է սահմանում և այդ չափին համապատասխան բանականություն է սկսում լցնել մարդկանց մեջ: Բայց այնպես է ստացվում, որ Հերմեսի սահմանած չափը կարճահասակ մարդկանց լիուլի է բաժին հասնում, և նրանք շատ բանական են դառնում, իսկ բարձրահասակներին Հերմեսի տված ըմպելիքի միևնույն չափաքանակը նրանց ամբողջ մարմինը չի լցնում. այն մինչև նրանց ծնկներն է հասնում, և նրանք անխելք են մնում:

***

Զևսի հրամանով Պրոմեթևսը կավից կերտում է մարդկանց ու կենդանիներին: Բայց Զևսը տեսնում է, որ բանականությունից զուրկ կենդանիները չափազանց շատ են ստացվել ու Պրոմեթևսին կարգադրում է կենդանիների մի մասին ոչնչացնել ու դրանց նյութից մարդիկ կերտել:

Պրոմեթևսը հնազանդվում է. բայց այնպես է ստացվում, որ ոչնչացված կենդանիների կավից կերտվածները թեպետ մարդու կերպարանքի են, բայց հոգով գազանի բնույթ ունեն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1357 | 0 | 0
Facebook