Loading...

Articles

Ինչպիսի՞ էքսկուրսիաներ կան Հայաստանում

Info B
Author:
Info B
09:31, Friday, 17 June, 2022
Ինչպիսի՞ էքսկուրսիաներ կան Հայաստանում

Հայաստանը գայթակղիչ է և անմոռանալի ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլև տեղաբնակների: Այն հրաշքներով լի գեղատեսիլ անկյուն է՝ հնագույն պատմությամբ և մշակույթով, հրաշագեղ տեսարժան վայրերով, առեղծվածային և հազարամյա կառույցներով: Այս փոքր երկիրը բացահայտելու համար աշխարհի տարբեր ծայրերից գալիս են բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք բացահայտում են Հայաստանը թե՛ ինքնուրույն, թե՛ օգտվելով զբոսաշրջային տարբեր կազմակերպությունների ծառայություններից:

Հայաստանը բացահայտելու և անմոռանալի տպավորություններ ստանալու համար մենք առաջարկում ենք բազմաթիվ էքսկուրսիաներ և տուրեր: Մեր տուրիստական ընկերությունը՝ Ջան Արմենիան, հոգացել է, որ Հայաստան ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկ գտնի իր հետաքրքրություններին և նախասիրություններին համապատասխան էքսկուրսիաներ, համտեսի համեղ և ավանդական ուտեստեներ և լիարժեք վայելի իր հանգիստը: Մենք առաջարկում ենք լավագույն և յուրօրինակ էքսկուրսիաներ՝ մատչելի գներով:

Ջան Արմենիա տուրիստական կազմակերպության հետ Դուք կարող եք ճանապարհորդել ինչպես կազմակերպության կողմից նախապես մշակված, այնպես էլ Ձեր առաջարկած երթուղիներով, որոնք կընդգրկեն Ձեր նախընտրած ժամանցի վայրերից կազմված էքսկուրսիաները:

Մենք սիրով և բծախնդրությամբ կազմակերպում ենք մեր հյուրերի հանգիստը՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում:


    

Առաջարկում ենք էքսկուրսիաների տարբեր տեսակներ՝

Խմբային էքսկուրսիաներ, որոնք երաշխավորված են և ունեն իրենց հստակ ժամանակացույցը, ներառում են տրանսպորտային ծառայություններ, էքսկուրսավարի ծառայություն, ավանդական ճաշ և մասնակցություն որևէ վարպետաց դասի:

Անհատական էքսկուրսիաներ, որոնցից յուրաքանչյուրում ներառված են Հայաստանի լավագույն տեսարժան վայրերը, սակայն դուք ազատ եք ընտրության մեջ և ցանկության դեպքում ինքներդ կարող եք փոփոխել, ավելացնել կամ բացառել երթուղու մեջ ներառված կանգառները, ընտրել ճաշելու տարբերակը, օգտվել միայն տրանսպորտային ծառայություններից, ավելացնել էքսկուրսավարի կամ այլ ծառայություններ:

Տուր-փաթեթներ, որոնց դեպքում Ձեր ճանապարհորդությունը Հայաստանում սկսվելու է հենց օդանավակայանից և ներառելու է հետաքրքիր և տպավորություններով լի առօրյա. գիշերակաց, սնունդ, համտեսներ, վարպետաց դասեր և բազում այլ ծառայություններ՝ կախված փաթեթի տեսակից: Մենք առաջարկում ենք փաթեթներ՝ սկսած 2 օրից մինչև 7-օրյա լիարժեք հանգիստ: Ավելին կարդացեք այստեղ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1240 | 0 | 0
Facebook