Գիտակցելով ներկայումս Արցախում ստեղծված իրավիճակը և հանրության շրջանում առկա բազմաթիվ անվտանգային, սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներն ու մտահոգությունները, հիմնադրել ենք
«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը։ Կենտրոնի նպատակն է անաչառ և համապարփակ ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացման միջոցով երևան հանել արցախահայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, հանդես գալ դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններով:
Նվիրումը Հայրենիքի բարգավաճման գործին մեր մղիչ ուժն է՝ ներկա մարտահրավերներին պատասխանատվությամբ, նվիրումով, բարձրորակ մասնագիտական և ազգային գաղափարախոսական սկզբունքներով առաջնորդվող անձնակազմով հաղթահարելու գիտակցումով:
Հաշվի առնելով վերոնշյալը և մեր կողմից ուրվագծված գործունեության ուղղությունները, կենտրոնը բաց է համագործակցության համար եւ պատրաստակամ լսելու ձեր կողմից հնչեցված հարցադրումները։
Կենտրոնին կարող եք դիմել անձնական նամակ ուղարկելով ֆեյսբուքյան էջին կամ gen.artsakh@gmail.com էլեկտրոնային հասցեին: