«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ»ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՄԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԿՏ ԷՐ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ
00:57, Tuesday, 31 May, 2022
«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ» ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՄԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԿՏ ԷՐ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ և ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ, ՀԻՄԱ ՀԻՄՆԱՎՈՐԵՄ ՊԱՀԱՆՋՍ․․․ Նախ խոսքս ուղղում եմ Քոչի համար Փաշինյանի դեմ դավեր նյութող դավադիրներին․․․ ԿԱՐԴԱՑԵ՛Ք, ՏԵՍԵՔ ՈՒ՞Մ ԵՔ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՆԳՆՈՒՄ․ Դուք պաշտպանում եք մի մարդու, որը Արցախի ընտրված նախագահ դաշնակցական Արթուր Մկրտչյանի սպանության առաջին կասկածյալն էր, մի մարդու, որ կեղծիքով դարձավ Հայաստանի նախագահ և հենց իր պաշտոնավարման առաջին տարին Մեղրին էր տալիս, որը կանխվեց միայն Սպարապետի և Կարեն Դեմիճյանի շնորհիվ, , տեղի ունեցավ Հոկտեմբերի 27, մի մարդու, որի պաշտոնավարման ընթացքում տարբեր չբացահայտված հանգամանքներում սպանվեցին 39-ր հեղինակավոր մարդիկ, վերջապես տեղի ունեցավ մարտի 1-, երբ սառնասրտորեն հրաման տվեց կրակել հայ մարդու վրա, մեր երկրի եղած չեղածը հանձնեց Ռուսաստանին և Հայաստանն առ այսօր վասալային վիճակում է հայտնվել, հենց այնպես չէ, որ Պուտինի ընկերն է համարվում․ Պուտինը Քոչի հետ Արցախին կապված մեկ այլ ծրագիր էլ ունի․ հենց այնպես չէ, որ Արցախում լուրեր են պտտվում Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու և կան ջատագովներ․հանձինս՝ Վիտալի Բալասանյանի և Արցախի վերնախավից շատերի․․․ Քոչարյանը բացի Արցախից խոստացել է Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ․․․ ՀԻՄԱ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔՍ․ նախ ասեմ․ «Մադրիդյան սկզբունքների» վերլուծությունս արել եմ դեռևս 2009-ին․․․ այս հոդվածում նոր հանգամանքների ի հայտ գալով որոշ թարմացում եմ արել, օրինակ․ Չեմ կարծում, որ Քոչը տեղյակ չէր իր կենսաբանական թուրքական ծագման մասին․ դրա անհերքելի ապացույցն է, որ իր նախագահման առաջին իսկ տարիներին հայտարարեց Մեղրին Լաչինի հետ փոխանակելու մասին․ պատկերացնու՞մ եք Հայաստանը Իրանին կապող միակ դարպասը․ ո՞ր մի հայրենասեր հայի մտքի ծայրով անգամ կանցներ այս մի բուռ Հայաստանից հող հանձներ մեր թշնամուն․արդեն կասկածում եմ, որ Հոկտեմբերի 27-ով կանխվեց Մեղրու հանձնումը, քանի որ առ այսօր Ալիևը մեզանից պահանջում է Սյունիքը, արդեն կասկած չի մնում, որ 1999-ի հունիսին Քոչարյան-Հեյդար Ալիև Սադարակում կայացած 4 ժամ տևած բանակցություններում Մեղրիի հանձման գործարքը չի չեղարկվել Հոկտեմբերի 27-ով, ուղղակի խիստ գաղտնիք է պահվում, իսկ Ալիև կրտսերը չի մոռանում և հաճախ է հիշեցնում, անգամ վերջերս Չաուշօղլին Ադրբեջանում հիշեցրեց, որ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրը կնքելիս առաջ քաշեն Սյունիքի հարցը․․․տեսնենք մեր վարչապետը մինչև երբ կկարողանա դիմակայել այդ ճնշումներին․ ԴԻՏԵՔ, ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԱԴԱՐԱԿՈՒՄ https://www.youtube.com/watch?v=zZc4L9V5SBk քանի որ Քոչարյանի մոտ թուրքի հոգեբանությունն է իշխում գենետիկորեն, թալանը, հանցագործությունները, խարդախությունը, նենգությունը թուրքին հատուկ իր բոլոր դրսևորումներով, այդ նենգ նպատակին ծառայեց նաև 2001-ին Հեյդար Ալիևի հետ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ՔԻ ՎԵստ կղզում հադիպումը․․․Արցախի հարցն ի օգուտ Ադրբեջանի լուծման ծրագիրը հենց այնտեղ ցրցամ տվեցին․ այնպիսի խարդախ քայլով, որ ոչ մեկիս մտքով անգամ չէր անցնում այդ դավադիր քայլի մասին, ու այդ դավադրության մասնակիցը դարձան «պրոֆեսիոնալ դիվանագետ, թունդ հայրենասեր» Վարդան Օսկանյանին և Միմսկի խմբի ԱՄՆ-ը համանախագահող Մեյթու Բրայզան․․․ 2001-2007-ը կեղծ բանակցում էին, ստատուս քվոն պահպանելով և միշտ ոչի՛նչ չէին հրապարակում ընթացող բանակցությունների մասին, իբր բանակցային գործընթացներին չվնասելու համար․ մենք էլ միամտորեն վստահում էինք․ Քոչի և Օսկանյանի «հայրենասիրությանը» և հանկարծ, 2007-ի Քոչի և Օսկանյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետի ավարտին հայտարարվեց, որ Մադրիդում ստորագրվել է «Մադրիդյան սկզբունքներ» արձանագրությունները, որը շատ ուշացումով ու դժվարությամբ գաղտնազերծվեց և հասանելի դարձավ հանրությանը ու կանգնեցինք փաստի առաջ․ իրենցից մեզ ժառանգություն էին թողել առանց պատերազմի Արցախի հանձման արձանագրությունները՝ «Մադրիդյան սկզբունքները», որը քաղաքականությունից հեռու մարդկանց համար անմեղ մի փաստաթուղթ, բայց տրամաբանող, լավ վերլուծողի համար այդ արձանագրությունները լավ մշակված, քողարկված, փաստացի կապիտուլյացիայի ակտ էին առանց պատերազմի արցախի հանձման, ուղղակի անունն է շփոթեցնող․ «Մադրիդյան սկզբունքներ», որի բոլոր հիմնարար կետերը Ադրբեջանի օգտին են, և նրանց հաջողվեց այդ արձանագրությունները դարձնել Մինսկի խմբի բանակցային սեղանի միակ ստորագրված փաստաթուղթը, որի շուրջ պետք է ընթանային այդ բանակցություններ կոչվածը և ասեմ, որ Մինսկի խմբի համանախագահներից ադրբեջանամետ ԱՄՆ համանախագահող Մեյթու Բրայզան մեծ դերակատարություն ունեցավ այդ փաստաթղթի մշակմանը․․․ Նախօրոք ասեմ, որ այդ արձանագրություններում միակողմանի պաշտպանվում է միայն ադրբեջանի շահերը․․․ 1) ․․․ Վերադարձնել Ադրբեջանին 7 ազատագրված շրջանները, որտեղ բառ անգամ չկա «Տարածքների փոխանակման մասին» մեր գերի ընկած Նախիջևանի, Գետաշենի, Շահումյանի, Մարտունու, էլ չեմ ասում Հայաստանի գերի ընկած Արծվաշեն գյուղի մասին․ իսկ Արցախի անվտանգությունը ապահովող այդ շրջանները հանձնելու դեպքում ողջ Արցախը հայտնվելու է ադրբեջանական ուղիղ նշանառության տակ և ոչ մի երաշխիք չկա նոր դիվերսիաների և պատերազմների հրահրման․․․ Այդպես էլ այդ արձանագրություններում տեղ չգտան տարածքների փոխանակում ձևակերպումը, և միակողմանի նվիրում ենք մեր ազատագրված 7 շրջանները․․․ 2) ․․․ Ադրբեջանցի 1 միլիոն փախստականների վերադարձ բուն Արացախի տարածք, երբ քաջ գիտակցում ենք, որ Արցախի բնակչությունն ընդամենը 150000 էլ չկա, ու երբ բաժանում ենք 1 միլիոնը 150000-ի վրա ստացվում է յուրաքանչյուր հայի ոչնչացնելու համար 6 -ից ավել ադրբեջանցի է հասնում, էլ չեմ ասում, Ռամիլ Սաֆարովներ բուծող ադրբեջանցու ահ ու սարսափի մթնոլորտում է գոյատևելու արցախցին, դրան գումարած բոլոր ընտրություններին հայ մարդը զրկված է լինելու ընտրելու և ընտրվելու իրավունքից և մեծամասնություն կազմելով փաստորեն Արցախի ղեկավարները և կարևոր պաշտոնները պետք է զբաղեցնեն ադրբեջանցիներըլինելու են ադրբեջանցիները․․․ անցնենք առաջ․ այդ ինչպե՞ս եղավ, որ այդ չարաբաստիկ «Մադրիդյան սկզբունքներում» տեղ չգտան Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից, Նախիջևանից, Գետաշենից, Շահումյանից, Մարտունուց, Մարտակերտից․․․ գաղթած մեր հայ փախստականների իրենց բնօրրաններ հետ վերադարձի խնդիրը․ կարծիք է ստեղծվում, որ մենք հայ փախստական չենք էլ ունեցել, , , ի՞նչ է նշանակում ադրբեջանցի փախստականների վերադարձը բուն Արցախի տարածք, որն անգամ 7 շրջանների վերադարձից էլ ավելի վտանգավոր է․․․ Ադրբեջանցի փախստականների վերադարձով հայ ազգաբնակչությանը իր բնօրրանում ենթարկվելու է դանդաղ ասիմիլաիցիայի, կարող է այդ գործընթացը տևի 10- 20- 30- տարի, բայց ապագայում Արցախը հայաթափվելու է և ամբողջությամբ պատկանելու է Ադրբեջանին․․․ «Մադրիդյան սկզբունքների» հենց այս կետի մեջ է թաքնված Արցախի հանձնումը, որին ես տվել եմ «կապիտույլացիայի ակտ առանց պատերազմի» ձևակերպումը․․․Նորից հիշեցնեմ․ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը ժամանակին Հեյդար Ալիևին կշտամբել է․ -Ինչու՞ Սումգայիթ ու Ղարաբաղ սարքեցիք, շուտով թվաքանակով կգերազանցեիք և Ղարաբաղը, և Հայաստանը ձերն էր լինելու․Հեյդար Ալիևը ուշագնաց է լինում․․․․ 3) Լաչինի միջանցքի հարակից 13 նախքին ադրբեջանական գյուղերը վերաբնակեցնել ադրբեջանցիներով․ ՀԱՐՑ․ հնարավո՞ր է այլևս Հայաստանից Ստեփանակերտ, կամ հակառակը այդ միջանցքով անվտանգ անցնել, դա բացառված է, քանզի դեռևս սովետի ժամանակ ամենևին էլ անվտանգ չէր Երասխավանից եղեգնաձոր տանող ճանապարհով հայ վարորդների անվտանգ երթևեկությունը, քանզի այդ ճանապարին կային տասնյակ ադրբեջանական գյուղեր և շատ ազգամիջյան դեպքեր էին տեղի ունենում, անգամ սովետի օրոք․ կարող եմ նաև մի դեպքի մասին պատմել, որը սահմռկեցուցիչ էր․․․ այս արձանագրություններում գիտակցաբար, անկախ մեր կամքից, Լաչինի միջանցքի հանձնում է տեղի ունենալու ․․․ 4) Միջազգային զորքերի տեղակայում․ այսինքն՝ Հայաստանը խաղից դուրս է հայտնվելու և այլևս Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը չի դառնալու, իսկ փոխարենը, ադրբեջանցիներով մեծամասնություն կազմող Արցախում արցախցին դառնում է փոքրամասնություն և ձայնազուրկ իր իրավունքների համար, եթե հանրահավաքներ անցկացնի, բողոքի ցույցեր, այդժամ լռեցնելը մեկ անգամ մեկ կլինի և իշխանության գլուխ անցած թուրք վերնախավի կողմից կճնշվի շատ դաժան և ինչու՞ չէ տեղակայված միջազգայի զորքերի կողմից նույնպես․․․ բա էլ մենք 7 հազար նվիրյալ հայերի ինչու՞ մատաղ արեցինք Արցախն ազատագրելու համար, եթե կրկին ադրբեջանցու բամփն էր լինելու արցախցու գլխին և այս արձանագրություններով Արցախի տերն ու տիրակալը փաստացիորեն դառնալու է ադրբեջանցին․․․
5․ «Մադրիդյան սկզբունքներում» անտեսվել է 1991- դեկտեմբերի 10-ին Արցախի անկախության հանրաքվեն, որտեղ ադրբեջանցի ազգաբնակչությանը հարց էր ուղղված «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ» ադրբեջանցիները հրաժարվեցին մասնակցել, փոխարենը նրանք սատարեցին Արցախի դեմ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած ագրեսիային։ հանրաքվեն անցավ 82 % կողմ ձայնով․․․ այսքանից հետո շատ զարմանալի է, երբ 1991-ին Արցախը բնակեցված էր ադրբեջանցիներով և իրավունք ունեին մասնակցել հանրաքվեին, ինչու՞ պետք է ազերի փախստականներով վերաբնակեցվի հետո կրկնակի հանրաքվե անցկացվի, երբ տարբեր թվեր են հնչեցվում արցախաբնակ ադրբեջանցիների քանակի մասին․ անգամ 1 միլիոն, որը ցնդաբանություն է, մտածածին, , հանրաքվեի տվյալներով ընտրելու իրավունք ունեցողների թիվը եղել է 132, 328 որտեղ հայերը մեծամասնություն են կազմել․․․ «Մադրիդյան սկզբունքներում» 1991-ի հանրաքվեի մերժումը, Արցախի հարցի լուծումը նոր հանրաքվե անցկացնելու միջոցով տեսնելը, սա արդեն ցցուն վկայությություն է կապիտուլյացիոն ակտի հաստատման․․․ այս արձանագրությունների ծուղակներում է թաքնված՝ Արցախն առանց պատերազմի հանձման բանալին․ դա Արցախը Ադրբեջանցիներով բնակեցնեն է և այդ ուռչացած 1 միլիոն թիվն էլ պատահական չի ընտրված, որը Արցախի հարցին տալիս է լի ու լի լուծում առանց պատերազմի․․․ դրա համար էլ Ալիևը միշտ պնդում է ադրբեջանցի փախստականների վերադարձը բուն Արցախ․․․ *** Սա դիվանագիտական պարտությու՞ն, անկարողությու՞ն թ՞ե միամտություն որակենք․ իհարկե, ո՛չ ամենևին․ քանզի սա շա՜տ լավ մտածված, լավ ծրագրված պետական դավաճանություն է պետության 2 ղեկավարների՝ Քոչարյանի և Օսկանյանի կողմից․ Այդ արձանագրությունների վտանգավորությունը միթե՞ չզգաց Սերժ Սարգսյանը, որ իր նախագահման հենց սկզբից չհրաժարվեց «Մադրիդյան սկզբունքների» շուրջ բանակցելուց, և 2011-ին գնաց Կազանում Ալիևի հետ ևպատրաստ էր 7 շրջանները հանձնել, բայց Ալիևը չուզեց, նրա մտքինը ողջ Արցախն էր և 2016- ապրիլյան 4 օրյա պատերազմը դրան էր միտված, որտեղ ադրբեջանին անցավ 800 եթե Պուտինը 4-րդ օրը չկանխեր, ամբողջ Արցախը կվերցներ Ալիևը․․․ 4 օրում կորցրեցինք 800 հեկտար անպետք հողեր և 23 ռազմավարական բարձունքներ․․․ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ Գրող-հրապարակախոս |
Source: (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Like
0
Dislike
0
2378 | 0 | 0 | 0