Loading...

Articles

«…եթե մենք ավելի շատ գինի ունենայինք, էլ ավելի վատ բաներ էինք ասելու»

21:21, Saturday, 21 May, 2022
«…եթե մենք ավելի շատ գինի ունենայինք, էլ ավելի վատ բաներ էինք ասելու»

Հին Էպիրոսի և Մակեդոնիայի թագավոր ու զորահարամանատար, հզորացող Հռոմի ուժեղագույն հակառակորդ Պյուռոսը (մահացել է մ.թ.ա. 272 թվականին) , որին կարթագենցի հռչակավոր զորավար Հաննիբալը համարել է Ալեքսանդր Մակեդոնացուց հետո երկրորդ մեծագույն զորավարը, խստապահանջության հետ մեկտեղ մեղմություն է դրսևորել իր այն զինվորների ու զինակիցների նկատմամբ, որոնք չարախոսել, հայհոյել են իրեն, մանավանդ, երբ նրանք դա ոչ սթափ վիճակում են արել:

Մի անգամ նրան տեղեկացրել են, թե մի քանի երիտասարդ գինեխմության ընթացքում իր մասին վատ բաներ են ասել, հայհոյել են: Հաջորդ օրվա առավոտյան Պյուռոսը կարգադրել է իր մոտ բերել այդ երիտասարդներին և, դիմելով նրանցից առաջին հարցաքննվողին, հարցրել է, թե ճի՞շտ է արդյոք, որ նա իր մասին վատ բաներ է ասել:

«Ճի՛շտ է, արքա՛, պատասխանել է երիտասարդը, իսկ եթե մենք ավելի շատ գինի ունենայինք, էլ ավելի վատ բաներ էինք ասելու»:

Եվ Պյուռոսը, որը նաև բռնակալի համարում է ունեցել, նրանց չի պատժել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1079 | 0 | 0
Facebook