Loading...

Articles

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԹՈՂ ՁԵԶ ԴԱՏԵՆ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, , ,

19:12, Saturday, 07 May, 2022
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԹՈՂ ՁԵԶ ԴԱՏԵՆ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, , ,


     ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԹՈՂ ՁԵԶ ԴԱՏԵՆ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, , ,
    
     Այ ողորմելիներ Քոչին իշխանության բերելու համա՞ր եք ելել փողոց փակում, հայրենասերի կերպարի մեջ մտած ձեզ կոտորում եք, դեռ մի բան էլ ձեր խունտային չմիացողների՞ն եք հայոյում և ահաբեկում, անգամ ծեծի ենթարկում․ Արմեն Մարտիրոսյանը, Ռոման Բաղդասարյանը, Սոս Ջանիբեկյանը ձեր ա՞չքն են հանել, որ գայլերի ոհմակի նման հարձակվել, ծեծի եք ենթարկել, ախ հա՜ ձեզ չեն միացել․ վիրավորվե՞լ եք․․․ բա հո ձեր խելքին չեն, որ ձգտում եք քաղաքացիական պատերազմ հրահրեք, որ Ղարաբաղյան կլանի երկու շեֆերի հրահանգով դուրս եք եկել փողոց, իբր Արցախն եք փրկում հա՞, , , բա 44 օրյա պատերազմին գնայիք պաշտպանեիք, չփախնեիք Հայաստան, որ հեղաշրջում անեիք, բայց բախտներդ չբերեց, , , իշխանափոխություն անելու տենչանքով տարված, երկիրը վերածել եք քաոսի, չե՞ք տեսնում, որ ժողովրդի գիտակից մասսան թքած ունի ձեր վրա, ինչպես պատերազմից հետո 5 ամիս մնացիք փողոցում, երգեցիք, պարեցիք, ջարդեցիք, ավիրեցիք, տեսաք մնացել եք դուք ձերոնցով, քաշվեցիք ձեր տներով, հիմա էլ նույնն է լինելու, ժողովրդի գիտակից մասսան, իրեն հարգող մարդը բա Քոչի ու Սերժի, Վանեցյանի, դաշնակների համար փողո՞ց դուրս կգա, կմիանա՞ ձեր պայքարին․․․ժողովուրդը ձեզ դաբախանայից գիտի․․․անգամ Կարին Տոնոյանը զգաց, որ ձեր պայքարն այն չէ, որ այնտեղ՝ ձեր կողքին իրեն տեսներ․․․ Դուք ամեն ինչի ընդունակ եք․ Քոչի հրահանգով պատրաստ եք կրկին մարտի 1 սարքել, քանզի 2008-ին 10-ը հայի սպանության համար չպատժվեց, մարսեց, ի՞նչ է եղել որ, այսօր էլ կրկին սադրանքներ հրահրել կտա, հրահրողների պակաս էլ չկա, արյունահեղություն կիրականացնեն և այս անգամ արդեն մեր վարչապետի վրա կբարդեն, թե Վարչապետի հրահանգով նրա մարդիկ են կրակել․արդեն Արցախից զենք ենք են տեղափոխում Հայաստան․2 օր առաջ բռնեցին ահագին մեծ զենքի քանակ․․․ Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում Արցախի ԱԱԾ-ի պետ՝ Վիտալլի Բալասանյանի, և Նախագահի՝ Արայիկ Հարությունյանի բռնած կրավորական կեցվածքի, որ այդքան անտարբեր են Հայաստանում կատարվող փողոցային պայքարին․ վերջապես ինչ կատարվում է Հայաստանում, շահարկվում է Արցախը Ադրբեջանին տալու հետ և պարզ երևում է, որ այդ ցուցարարները Արցախից աջակցություն են ստանում․ ավտոբուսները լցված արցախցիներով ուղարկում են Հայաստան, որ իրենց մասնակցությունն ունենան այդ ցույցերին, բացակա չտան, այլապես Ղարաբաղյան կլանի 2 նախագահներն իրենց կպատժեն․․․Արցախի իշխանությունները լավ էլ տեսնում են, որ Հայաստանը դարձել է քաոսի էպիկենտրոն․ և հենց Արցախի իշխանություններն էլ ավելի են սրում իրավիճակը լավ էլ տեսնում են, թե ի՞նչ է կատարվում, որ ցուցարարների գործողությունները միտված են մեր վարչապետին տապալելուն, այն վարչապետին, որ պատերազմից հետո Հայաստանի բյուջեի փողերը միլիարդներով ուղարկում է Արցախ, մայիսի մեկից առաջ էլ Արցախի նախագահը կրկին Հայաստանում էր իր շքախմբով և դարձյալ միլիարդներ էր պահանջում, իրենց, բոլոր հարցերը հոգալու համար, ոչինչ, որ Հայաստանցին ամեն բանի պարտավոր է դիմանալ, իր որդիներին արդեն 33 տարի մատաղացու գառների նման Հայաստանցի տղաների արյունն է հեղվում, կամ, որպեսզի Արցախցին չդժգոհի․ 34 տարի է անցել Երկրաշարժից, բայց դեռ Գյումրիում, Սպիտակում տասնյակներն անօթևան են, դեռ դոմիկների մեջ իրենց առողջությունն ու կյանքն են մաշում և հույս էլ չունեն մոտակա ժամանակները տուն ստանան, քանզի մեր վարչապետն Հայաստանի ժողովրդի բերանից կտրում ուղարկում է Արցախ, որ չդժգոհեն, ամեն բան անում է, որ բոլորը նոր բնակարաններ ունենան, անգամ կորցրած գույքի համար է փոխհատուցում․․․այս ամենը Հայաստանցին ըմբռնումով է ընդունում, բայց արցախցին չի էլ գնահատում, անընդհատ դժգոհ է, ու մունաթ է գալիս, քանզի Ղարաբաղյան կլանի այս երկու տականքներն այնպիսի անջրպետ են մտցրել հայության երկու հատվածների մեջ, որ անգամ այս երկու հանցագործ թալանչիներին պաշտպանելու համար լցվում են ավտոբուսները և ուղիղ ազատության հրապարակ, որ Քոչին պադերժկա լինեն և լավ վարձատրվեն, , , Հայաստանում այսօր շատերն են դժգոհ Նիկոլից, ինչու՞, հիմա ասեմ, քանզի նա ինչ խոստացել էր չկարողացավ իրագործել իր պաշտոնավարման ընթացքում․նախ նա ժառանգություն էր ստացել դատարկ բյուջե և դատարկ զինանոցներ․․․հետո ԿԵՎԻԴԸ, 44 օրյա պատերազմը, իսկ պատերազմից հետո կարծեմ 160 միլիարդ դրամ հատկացրեց Արցախին․այդ գումարով հաստատ կծաղկեր Հայաստանը, բայց վարչապետը չկարողացավ անգամ թոշակառուների թոշակները արժանապատվորեն բարձրացնել, աշխատավարձերը նույնպես, քանզի եղած խնայողություններն գնում են ուղիղ Արցախ, որ դժգոհության ալիք չբարձրանա, , , այս պատերազմը, որ հրահրեցին ղարաբաղյան կլանի 2 նախագահները, որպեսզի Արցախի ծախած շրջանների պարտքերը փակվեին Ալիևին, անմիջապես հարվածեց Հայաստանի առանց այն էլ սուղ բյուջեին․․․ Իրենք հողերը ծախեցին Ալիևներին, կուժ ու կուլան
     ջարդեցին Նիկոլի գլխին․․․ և անամոթաբար Արցախից մեսիջներ են ուղարկում, «եթե վարչապետը ոտք դնի Արցախ, կենդանի հետ չի գնա» հետո էլ ասում են Արցախ չի գնում ․․․չմոռանամ ասել, որ հեղափոխությունից անմիջապես հետո, երբ Նիկոլը գնաց Արցախ, Բակո Սահակյանն այնպես խեթ էր նայում մեր վարչապետին, ոնց որ թուրքը խոզի մսին, իսկ Նիկոլի «Արցախն Հայաստան է ու վերջ», հայտարարությունից անմիջապես հետո հետևեց Վիտալի Բալասանյանի հայտնի հայտարարությունը «Ով Արցախը Հայաստանի մարզ համարի, թող չհատի Արցախի սահմանը» և դրանով չբավարարվեց․ հայտարարեց, որ Նիկոլին ֆիզիկապես կոչնչացնի և այդ խոսքերն ասողն Ալիևը չէր, ոչ ավել, ոչ պակաս Արցախի ԱԱԾ-ի պետ՝ Վիտալի Բալասանյանը․․․Հիմա Նիկոլի՞ն եք մեղադրում Արցախ պաշտողներ, կամ ինչու՞եք Հայաստանում Արցախի համար պայքարում, երբ Արցախի իշխանությունները լկտիաբար հայտարարում են, որ Արցախն ինքնուրույն պետություն է, իր բոլոր պետական ատրիբուտներով, իսկ ձեր շեֆը՝ Քոչը, երբ Արցախում նախագահական ընտրությունների էին պատրաստվում, կալանավայրից մեսիջ ուղարկեց արցախցիներին «Հաջորդ տարվա նախագահական ընտրություններին Արցախն իրեն տեսակը պետք է պաշտպանի Հայաստանցիներից», բա հիմա ինքն ինչու՞ իրեն հեռու չի պահում Հայաստանից, ոչ մի կերպ Հայաստանի ժողովուրդը չի կարողանում ազատվել Ղարաբաղյան կլանի այս երկու վիժվածքներից, որ պատիժ դարձան ժողովրդիս գլխին․․․ Հիմա էլ ես եմ հորդորում իմ ժողովրդին, ավելի ճիշտ խնդրում եմ, աղաչում, որ Քոչի թուրք տեսակից պաշտպանեն այս մի բուռ Հայաստանը․․․ այսօր փողոց ելածների մեծ մասն արցախցիներն են և Հայաստանում փողով ծախվածները, խելացի, գիտակից, պետականամետ, երկրի վաղվա օրով մտահոգ մասսան իր վարչապետի կողքին է, և թույլ չի տա, որ հրահրեն մարտի 1-ի կրկնությունը, մեր երկիրն առաջնորդ ունի՝ հանձինս ազնիվ, նվիրյալ Նիկոլ Փաշինյանի, լեգետիմ առաջնորդ և թույլ չենք տա թուրք Քոչին հասնի իր երազանքին․․․Ժողովուրդը Ղարաբաղյան կլանին 2018-ի ապրիլին է շպրտել պատմության աղբանոցը, և որպեսզի սերունդները ճանաչեն ձեզ՝ ազգի դավաճաններիդ, պատրաստվում եմ իմ 400-ի հասնող հրապարակախոսական հոդվածները, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» նման, որը մի ամբողջ տարեգրություն է, տպագրեմ, որ սերունդները տեղյակ լինեն, թե մեր անկախ պետականությունն ինչպե՞ս հարամ արեցիք, ինչպես թալանեցիք, ինչպես մորթեցիք, ինչպես Արցախը ծախեցիք և Նիկոլին ներկայացրեցիք որպես քավության նոխազ․․․ Ձեզ անեցքով պետք է հիշեն մեր սերունդները․․․խոստանում եմ
     ՔՈՉ ՈՒ ՍԵՐԺ ԼԱՎ ՀԻՇԵ՛Ք, ․
     Ո՛Չ ԶՈՌՈՎ, Ո՛Չ ՁԵՐ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ԿԱՇԱՌՔՈՎ, ԱՅԼևՍ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՁԵՐ ՊԵՍ ԹՈՒՐՔ, ԹԱԼԱՆՉԻ, ՄԱՐԴԱՍՊԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՀՐԵՇՆԵՐԸ ՓՈՐՁԵՆ ԿՐԿԻՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄՈԼՈՐԵՑՆԵՆ, ԿԱՇԱՌԵՆ և ԶԱՎԹԵՆ ՀԱՅՈՑ ԳԱՀԸ․ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԵՔ․ ԴՈՒՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԵՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1659 | 0 | 0
Facebook