Խնդրում ենք սպասել...

Տվյալներ

Պետական կառույց
Խրիմյան Հայրիկի անվան N10 հիմնական դպրոց
school10@schools.am
10559771
ք.Երևան Չարենցի 75
Դպրոցը հիմնադրվել է 1906թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ. Երևանի սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից: Եղել է քառամյա ծխական դպրոց և կոչվել է Խրիմյան Հայրիկ¦ անունով:
Նորաստեղծ դպրոցն ուներ երկու փոքրիկ դասարան 40 աշակերտ և 4 աշխատող:
1930թ. դպրոցը անվանակոչվել է §26 կոմիսարներ¦-ի անունով:
Որպես ութամյա դպրոց՝ 1940թ. տալիս է իր առաջին շրջանավարտները:
Տարիների ընթացքում 3 անգամ տեղափոխվելուց հետո, 1954թ. այն հաստատվեց Կորյուն Հակոբյանի նախագծով կառուցված, գեղեցիկ ճարտարապետական հմայք ունեցող այսօրվա դպրոցական շենքում:
Այդ պատերի մեջ կրթություն են ստացել 3000-ից ավելի աշակերտներ, որոնցից շատերը դարձել են գիտության և արվեստի գործիչներ, հայ ազգի լավագույն զավակներ: Նրանցից ցանկանում ենք նշել. քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանին, գրող՝ Վարդգես Պետրոսյանին, բժշկագիտության պրոֆեսոր՝ Էմիլ Գաբրիելյանին, երաժիշտ, դուդուկահար՝ Ջիվան Գասպարյանին, դերասան՝ Գուժ Մանուկյանին և շատ շատ ուրիշներ:
Տարիների ընթացքում շրջանավարտներից 86-ը ստացել են ոսկե մեդալ:
70-80-ական թվականներին դպրոցը ուներ հայագիտական թեքում: Այդ դասարաններում դասավանդող վաստակաշատ ուսուցիչների, արվեստի վաստակավոր գործիչների, բանասիրական գիտությունների թեկնածուների միակ վարձատրությունը իրենց աշակերտների գիտելիքներն էին:
Դպրոցի մանկավարժական խորհրդի ցանկությամբ, տնօրեն Ս. Ապետնակյանի ջանքերի շնորհիվ 2003 ուսումնական տարուց դպրոցական պարտադիր ժամաքանակը հատկացվեց հայագիտական առարկաների դասավանդմանը:
9863273
03.04.2015
RSS Feeds