Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Տվյալներ

Կազմակերպություն
LA Solar Factory
lasolarfactory@gmail.com
info@lasolarfactory.com
+374 44293999
Րաֆֆու 111, Երևան, ՀՀ
LA Solar Factory-ն հիմնադրվել է 2019թ.-ին և հանդիսանում է ամերիկյան LA Solar Group ընկերության ներկայացուցիչը Հայաստանում: Շնորհիվ իր բարձր ավտոմատացված արտադրողականության (90 ՄՎտ) և վերջին սերնդի սարքավորումների, որոնք ներկրված են շվեյցարական Meyer Burger ընկերությունից, LA Solar Factory-ն համարվում է արևային համակարգերի ամենաճշգրիտ և կայուն երաշխիքով մատակարարը: LA Solar Factory-ի կողմից թողարկված արտադրանքը անցնում է բազմաստիճան թեստավորում և համապատասխանում է որակի միջազգային ստանդարտներին:

LA Solar Factory-ի առաքելությունն է՝ բարձրացնել տեղական շուկայում արևային էներգիայի օգտագործման առավելությունների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև դառնալ ոլորտի առաջատարը միջազգային շուկայում:

LA Solar Factory-ն գործում է tax-free գոտում: Մեր գործարանը տեղակայված է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում. «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» (հասցե ՝ Հայաստան, Երևան, Րաֆֆի 111):

LA Solar Factory-ի հայաստանյան փորձառու թիմը սկսեց իր գործունեությունը 2020թ.-ին: Ընկերությունը պլանավորում է զգալիորեն ընդլայնել գործունեությունը և դառնալ էլ ավելի հուսալի գործընկեր ներդրողների և միջազգային շուկայի համար՝ շարունակաբար բարելավելով մրցակցային առավելությունները:
9045693
20.07.2021
RSS Feeds