Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Տվյալներ

Անհատ
Գուրգեն Միքայելյան
Gurgen_65@bk.ru
Արական
05.01.1965
Ծնվել եմ 1965 թվականի հունվարի 5-ին Օշական գյուղում:
Սովորել եմ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում:
1986 թ. ընդունվել, 1991 թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը:
1996 թ. տպագրվել է բանաստեղծություններիս առաջին գիրքը («Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ»):
1998 թվականին լույս է տեսել երկրորդը («Հորիզոնից այն կողմ», Երևան, «Մանկավարժ» հրատարակչություն):
2004 թվականին տպագրվել է թատերական ստեղծագործություններիս ժողովածուն «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա» վերնագրով (Երևան, «Նահապետ» հրատարակչություն):
Տևական ժամանակ ստեղծագործություններս հրապարակվել են պարբերական մամուլում, գրական կայքերում ու ժողովածուներում («Գարուն», «Անդին», «Գրական կամուրջ», «Գրանիշ», «Թագլուր», «Հայ արդի գրողներ», «Ոգեզարթոնք» և այլն)։
2012 թվականին «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբը Աթենքում բեմադրել է «Կատակերգություն երրորդ ուղեծրում» պիեսը:
2014 թվականին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Ամերիկյան խառնաշփոթ» կատակերգությունը:
6663761
12.07.2020
RSS Feeds
COMMENT.am