Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Տվյալներ

Կազմակերպություն
CLASS.am
classarmenia@gmail.com
Երևան, Չարենցի 1
ՄԵՆՔ ՀԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Յուրաքանչյուրս, ժամանակ առ ժամանակ, ինչ որ իրեր ենք ուղարկում տարբեր երկրներում ապրող մեր հարազատներին, ընկերներին կամ գործընկերներին։ Մենք ուղարկում, կամ ստանում ենք փաստաթղթեր, նվերներ, զարդեր, հեռախոսներ, խմիչք, հագուստ, դեղ, պահածո, մի խոսքով՝ ամեն ինչ։

Սակայն բոլորս գիտենք նաև այն, թե ինչ փորձություններով ենք անցնում այդ ընթացքում։

Ամեն ինչ սկսվում է ԾԱՆՈԹ փնտրելուց

Սկսում ենք փնտրել տվյալ երկիր մեկնող կամ վերադարձողի։ Չգտնելով, խնդիրում ենք մտերիմներին ծանոթ գտնել իրենց շրջապատում։ Գրում ենք սոցիալական ցանցերում։ Նշում ենք, որ պատրաստ ենք անգամ վճարել։

Երբեմն՝ գտնում ենք ծանոթին, խնդրում, գումար առաջարկում, պայմանավորվում փոքրիկ ծանրոց փոխանցել, հետո ծնրոցի չափը փոխում ենք՝ անհարմար վիճակում հայտնվելով և նույն վիճակի մեջ դնելով ծանոթին։ Ի վերջո հարցը կա՛մ լուծվում է, կամ՝ ոչ։

Երբեմն լինում են այլ իրավիճակներ

Անհրաժեշտ է լինում շտապ ինչ որ փաստաթղթ ուղարկել, կամ ստանալ։ Ժամանակը չի բավարարում, որպեսզի ծանոթ փնտրենք։ Փոստային առաքումը տևում է 15 օրից ոչ պակաս, արագ առաքումները՝ լավագույն դեպքում՝ 5-7 օր։

Ճարահատյալ շտապում ենք օդանավակայան, ավտոկայան, կամ երկաթուղային կայարան և սկսում խնդրել մեկնողներին։ Ծառայության համար առաջարկում ենք գումար, սակայն հիմնականում մերժում ենք ստանում։

Ի վերջո, անվճար կամ վճարովի, մի կերպ, գտնում ենք մեկին, ով համաձայնում է տեղափոխել փաստաթուղթը։ Փոխանակում ենք հեռախոսահամարներ և, անհանգստությամբ սպասում՝ փաստաթուղթի հասցեատիրոջը հասնելուն։

ՄԵՆՔ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ ԱՅՍ ԽՆԴԻՐԸ

Մեր օգնությամբ հասցեատերը կստանա իր առաքանին 1-12 ժամում աշխարհի ցանկացած կետում։
Մեր օգնությամբ կուղարկեք և կստանաք ցանկացած ծավալի փաստաթուղթ, խմիչք, զարդեր, ուղեբեռ՝ առանց քաշքշուկի և փաստաթղթավորման։
Առաքումն ու ստացումը կարժենա մինչև 50 անգամ էժան։
Տեղափոխողը կվաստակի մինչև 500.000 դրամ և ավելի՝ մեկ փոխադրումից։
Կարիք չի լինի անհանգստանալ իրերի համար, քանի որ բոլոր գործողությունները գրանցվում են մեր համակարգում։

Այսպիսով՝

Եթե պատրաստվում եք ճամփորդության, կամ ունեք փոխադրամիջոց և կարող եք տեղափոխել իրեր Ձեր երկրի ներսում կամ երկրից դուրս, ապա լրացրեք հայտը և վաստակեք մինչև 500.000 դրամ։
Եթե ցանկանում եք ուղարկել կամ ստանալ իրեր, Ձեր երկրի ներսում կամ այլ երկրներից, ապա փնտրեք մեր կայքում ձեզ հարմար տարբերակը, կամ լրացրեք հայտը և առաքողը կապ կհաստատի Ձեզ հետ։
3147101
23.09.2020
RSS Feeds