Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոմպոզիտ տանիքի ծածկերը և դրանց տեսակները

Info B
Հեղինակ`
Info B
17:43, չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ.
Կոմպոզիտ տանիքի ծածկերը և դրանց տեսակները

Մեր օրերում շինարարական շուկան առաջարկում է տանիքի ծածկերի լայն տեսականի, որոնք ունեն տարբեր բնութագրեր: Տանիքի ծածկերի տեսակների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում կոմպոզիտային կղմինդրը, որը տարբերվում է իր արտաքին տեսքով և բարձր ջերմա և ձայնամեկուսացմամբ:


    

Ի՞նչ է նշանակում կոմպոզիտային ծածկույթ


    

Կոմպոզիտային տանիքների գերազանց որակի, ինչպես նաև շահագործման շատ երկար ժամկետի շնորհիվ սպառողները հակված են ընտրել այս ծածկերը: Բացի այդ, այս ծածկույթն ավելի ձեռնտու է մեկ ուրիշ տեսանկյունից: Կոմպոզիտ օգտագործելիս անհետանում են պահպանման և վերանորոգման զգալի ծախսերը, ինչը հաճախ կազմում է բավականին մեծ գումար։

Սկզբում այս ծածկույթը մշակելիս համակցվել են այնպիսի նյութերի դրական հատկությունները, ինչպիսիք են պոլիմերային-ավազե հատիկները, կերամիկական և մետաղական ծածկերը, բիտումը և թիթեղները: Միևնույն ժամանակ ամբողջությամբ վերացվել են այդ նյութերի թերությունները:

Կոմպոզիտային ծածկերը բազմաշերտ տանիքի բաղկացուցիչ մաս են:

Կոմպոզիտային կղմինդրները արտադրվում են փոքր թիթեղների տեսքով: Նման թիթեղները տեղադրման համար շատ հարմար են, քանի որ չունեն մեծ քաշ, ինչը դրական է ազդում ոչ միայն աշխատանքի շարժի վրա, այլ նաև տանիքի կառուցվածքի կողմից գործադրվող բեռների վրա:


    

Կոմպոզիտի տեսակները


    

Տանիքի կոմպոզիտային նյութերն հասանելի են գույների և ձևերի լայն տեսականիով: Դրանք կարող են շինությանը անհատականություն և ոճ հաղորդել:

Հատկապես տարբերակների բազմազանության մեջ առանձնանում են մի քանիսը, որոնք արտադրվում են Հայաստանում Գոլդշին ընկերության կողմից՝

  • Ռոյալ
  • Ադամանդ
  • Ֆիներա

    

Կոմպոզիտային տանիքների բազմազանությունը թույլ է տալիս ոչ միայն ապահովել ամբողջ տան հուսալիությունը, այլև ստեղծել յուրահատուկ և անհատական ոճ:


    

Կոմպոզիտային ծածկույթի օգտագործման առավելությունները


    

Կոմպոզիտային նյութն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք այն դարձնում են տանիքի լավագույն ծածկույթներից մեկը: Այս առավելությունների թվում պետք է նշել հետևյալը.

  • Թիթեղի թեթևությունն ու բարձր ամրությունը թույլ են տալիս տանիքի շերտը դարձնել թեթև
  • Թիթեղը դիմացկուն է մեխանիկական վնասվածքների, ժանգի, քայքայման, բացասական եղանակային պայմանների, ուժեղ քամու և ծանրության նկատմամբ
  • Հրդեհային դիմադրություն
  • Տանիքի պարզ շահագործումը չի պահանջում հաճախակի ստուգումներ, վերանորոգման աշխատանքներ
  • Գույների և տեսակների բազմազանություն

Բացի այդ, կոմպոզիտային ծածկը շատ հեշտ է տեղադրվում տանիքի վրա, նյութը ճկուն է, այն կարող է տեղադրվել տանիքի ցանկացած կոնֆիգուրացիայի վրա: Չնայած այն հանգամանքին, որ դրա հիմքը մետաղի վրա է, կոմպոզիտային տանիքը ձայնամեկուսիչ հատկություն ունի, անձրևն ու կարկուտը տան բնակիչներին չեն անհանգստացնի։ Թիթեղներ դնելիս թափոնների քանակը կրճատվում է գրեթե զրոյի, նաև պետք չէ անհանգստանալ, որ անզգույշ շարժումները մակերեսին քերծվածքներ կթողնեն, ինչպես հաճախ լինում է սովորական մետաղական թիթեղների դեպքում։

Սա ամենաբարձր որակով ժամանակակից ծածկերից մեկն է, որն իր մեջ ներառում է ծածկույթների բոլոր դրական հատկանիշները:

Աղբյուրը` goldshin.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1701 | 0 | 0
Facebook