Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Վինտա՞ժ, թե ռետրո․ո՞րն ես դու նախընտրում

Info B
Հեղինակ`
Info B
15:44, չորեքշաբթի, 09 փետրվարի, 2022 թ.
Վինտա՞ժ, թե ռետրո․ո՞րն ես դու նախընտրում

Սիրո՞ւմ եք տան ինտերիերում օգտագործել հնեցված տեքստուրաներով ճաշասեղաններ, 60-70-ականներին բնորոշ դիզայնով բազմոցներ ու աքսեսուարներ։ Իսկ ինչպե՞ս եք այն կոչում․ վինտա՞ժ, թե ռե տրո։

Այն ամենը, ինչ գնում ենք տան համար, տարիների ընթացքում ձեռք է բերում պատմություն, որը գեղեցիկ պահպանելով, փոխանցվում է սերնդեսերունդ և դառնում ընտանեկան հարստություն։ Ժամանակի ընթացքում իրերը կարող են ստանալ տարբեր անվանումներ՝ ժամանակակից, անտիկ, վինտաժ կամ ռետրո, որով էլ կողմնորոշվում է իրի արժեքավորությունը։ Այն պայմանավորված է տվյալ ժամանակահատվածում ոճի կամ դիզայներական լուծման հայտնիության աստիճանով ու սոցիալ-տնտեսական նվաճումներով։
    
    

Ո՞րն է անտիկ ոճը։
    
    

Համաձայն Մերիամ Վեբսթեր բառարանի՝ անտիկ ոճը անգլերենից թարգմանաբար նշանակում է հինավուրց օրերին վերաբերող կամ պատկանող իր կամ արվեստի գլուխգործոց, կահույք, դեկոր, որն ունի ավելի քան 100-ամյա պատմություն։

Ըստ դիզայներ Ալիսոն Կոխի՝ անտիկ ոճի իրերին պետք է վերաբերվել որպես բացառիկ նմուշներ, որոնք յուրովի փայլ են հաղորդում ցանկացած ինտերիերին, օր․ օրիգինալ պատի նկարները, ժամացույցները։ Անտիկ ոճի դեկորներն ու կահույքը ցանկացած տան ներքին հարդարման հարցում ներդրում են, բայց, այն համադրելով այլ ոճերի հետ, ստեղծում են ինտերիերում խորություն ու առեղծվածայինություն։ Ի՞նչպես կարող եք տարբերակել այս ոճը։ Անտիկ ոճի աքսեսուարները հիմնականում առանձնանում են անհիշելի ժամանակներին բնորոշ նախշերով ու զարդանախշերով։
    
    

Ո՞րն է վինտաժը։
    
    

Եթե անտիկ ոճի աքսեսուարները 100-ամյա պատմություն ունեցող իրերն են, ապա ո՞րն է վինտաժը։ Վինտաժը (vendage) ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է անուշահամ խաղող, իսկ երկրորդ իմաստով՝ ծագման մի ժամանակահատված։

Ինտերիեր դիզայներները վինտաժ անվանում են կոնկրետ ինչ-որ ժամանակաշրջանին վերաբերող կամ պատկանող իրերին, օր․՝ եթե ձեր տանն էլ մնացել են սպասք, ժամացույցներ, ծաղկամաններ դեռևս 90-ական թթ․ներից, ապա այն հանգիստ կարող եք կոչել վինտաժ, քանի որ ներկայացնում են հենց 90-ականների բարքերը։ Վինտաժ իրերը չեն կարող ունենալ ժամանակակից տարրեր դիզայնում։ Ashley Homestore ամերիկյան կահույքի սրահներում կարող եք հանդիպել վինտաժ ոճի բազմաբնույթ ամերիկյան կահույք ու ինտերիեր աքսեսուարներ, որոնք ունեն միմիայն հենց վինտաժին բնորոշ յուրահատկություններ․ արհեստական հնեցված փայտամշակում, ծաղկային պրինտներ, նուրբ գունապնակ ու բնական նյութեր՝աղյուս, քար։
    
    

Ո՞րն է ռետրո ոճը։
    
    

Ռետրո նշանակում է հետընթաց ժամանակաշրջան։ Ռետրո ոճի կահույքը պարտադիր չէ, որ լինի հնաոճ, բայց կարող է ներառել պատմության ընթացքում մեծ ճանաչում ձեռք բերած դիզայներական տարրերը։

Ամերիկացի դիզայներ Սամանթա Գալաչերը կարծում է, որ ռետրոն անցյալում մնացած ոճերի ժամանակակից վերարտադրումն է։

Ռետրո ոճի կահույքն ու ինտերիեր աքսեսուարները կարող են ներառել մոդեռն ու ժամանակակից դիզայներական տարրեր։ Այսպես ասած, ռետրոն անցյալ ոճերի կրկնօրինակումն է ներկայում։ Ռետրոն կարող է պարունակել նորարական լուծումներ։ Այն նոր ու հին ոճերի էկլեկտիկ համադրություն է։ Առաջին անգամ ի հայտ է եկել սկանդինավյան երկրներում և սկսել ավելի հայտնի դառնալ 1950-70-ականներին։ Ռետրոյի յուրահատկություններն են սինթետիկ նյութերը, ծաղկային նախշերը, փայլուն կաշին և վառ գունապնակը։ 60-ականների հիփփի շարժման ընթացքում ավելի բուռն զարգացում ունեցավ ռետրոն։ Հենց ռետրոյում են տարածված մեծ, ցածր բազմոցները, փայլատ սև մետաղական ոտնամասերով բառի աթոռները, փայտե պահարանները, պուֆերը, վերացական նախշերով նկարները կամ անսովոր ձևերով կահույքն ու աքսեսուարները։

Եթե ռետրոն բավականին հարմարվող ոճ է և կարող է հեշտորեն համադրվել մյուս դիզայներական լուծումների հետ, ապա վինտաժը ունի իր խիստ կանոնները, որոնցից մի փոքր շեղումն էլ աններելի է։ Սրանք ամենաշփոթեցնող ոճերից են ինտերիեր դիզայնում, այդ պատճառով էլ առաջարկում ենք խորհրդակցել մեր փորձառու դիզայներների հետ՝ բազմազանության մեջ պատշաճ ընտրություն կատարելու համար:
Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1248 | 0 | 0
Facebook