Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապտակելու համար կյանքով է հատուցել

10:50, հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.
Ապտակելու համար կյանքով է հատուցել

1965 թվականի հունվարի 27-ին հրազենով սպանվել է Իրանի վարչապետ Հասան ալ Մանսուրը:

Քանի որ նա եղել է արևմտամետ քաղաքական գործիչ, շահը նրան այդ պաշտոնին է նշանակել, ըստ խորհրդային պաշտոնական վարկածի, ԱՄՆ Նախագահ Լինդոն Ջոնսոնի ուղղակի ճնշմամբ: Հասան ալ Մանսուրի կառավարումն ուղեկցվել է շիա արմատականների շարժման ճնշմամբ ու դրա անդամների հետապնդումներով: Երբ շահը և ալ Մանսուրը միասին ընդունել են շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլա Հոմեյնիին և պահանջել, որ նա և իր հետևորդները դադարեցնեն իշխանության քննադատությունը, Հոմեյնին հրաժարվել է կատարել նրանց պահանջը: Այդ մերժումն այնպես է զայրացրել ալ Մանսուրին, որ նա այաթոլլային ապտակել է: Դրանից հետո Հոմեյնիին տնային կալանքի են դատապարտել, իսկ որոշ ժամանակ անց արտաքսել են Իրանից:

Որոշելով վրեժ լուծել շիաների հալածանքների ու իրենց առաջնորդին ծանր վիրավորանք հասցնելու համար, «Ֆեդայանե իսլամ» կազմակերպության անդամներ Բոհարային և Նիկնեջադը Թեհրանի հրապարակներից մեկում դիմահար կրակել են 32-ամյա վարչապետի վրա, որը մի քանի օր անց մահացել է: Նրանց ձերբակալել են և սպանության ևս 10 կազմակերպիչների հետ մահապատժի են ենթարկել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1744 | 0 | 0
Facebook