Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եզովպոսի «Զևսը և ամոթը» փառահեղ առակը

11:34, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
Եզովպոսի «Զևսը և ամոթը» փառահեղ առակը

Արարելով մարդկանց՝ Զևսն անմիջապես նրանց մեջ դրեց բոլոր զգացմունքները, բայց մոռացավ ներդնել միայն մեկը՝ ամոթի զգացումը: Այդ իսկ պատճառով, չիմանալով, թե ինչ ճանապարհով այն մտցնի արդեն ամբողջական մարդկանց մեջ, Զևսը կարգադրեց, որ ամոթի զգացումը մարդու մեջ հետույքից մտնի:

Սկզբում ամոթն ընդդիմացավ ու զայրացավ այդպիսի նսեմացումից, բայց քանի որ Զևսն անհողդողդ էր, ապա ասաց.

«Լավ, ես կմտնեմ, բայց հետևյալ պայմանով. եթե այնտեղ ինձանից հետո էլի մեկ այլ բան մտնի, ես անմիջապես կհեռանամ»:

Ահա թե որտեղից են բոլոր այլասերված տղաները, որոնք ամոթի զգացում չունեն:

Այս առակը կարելի է կիրառել այլասերվածների նկատմամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1859 | 0 | 0
Facebook