Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Հոդվածներ

ՍԵՐԺԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԵՐԵԼ ԷՐ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱ՞Հ, ԹԵ ՈՐՊԵՍ ԹԱԳԱՎՈՐ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
05:45, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
ՍԵՐԺԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԵՐԵԼ ԷՐ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱ՞Հ, ԹԵ ՈՐՊԵՍ ԹԱԳԱՎՈՐ


     ՍԵՐԺԸ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲԵՐԵԼ ԷՐ ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱ՞Հ, ԹԵ ՈՐՊԵՍ ԹԱԳԱՎՈՐ
     Սերժ Սարգսյանի պատկերացմամբ ապագա նախագահը պետք է լիներ մի քանի օտար լեզուների տիրապետող, ունենար լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելեր հեղինակություն և որ ամենակարևորն էր՝ անկողմնակալ մարդ լիներ, ով երբեք քաղաքականությամբ չէր զբաղվել և կուսակցության անդամ չէր եղել» Հայաստանում շատ փնտրեց, բայց չգտավ, քանզի բոլորը՝ մեծից փոքր քաղաքականացված էին․ բայց խոսքը մեր մեջ այդ փնտրտուքն էլ ձևական էր, քանզի այդ թեկնածուն ոչ ավել, ոչ պակաս, դա Անգլիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն էր, որը Լիդիան Արմենիայի՝ Ամուլսարի սեփականատերն էր, ֆինանսական այլ կապեր ուներ Ամուլսարի ծրագրերի հետ։ Իրականում Սերժը նրան Անգլիայից բերեց, որ Ամուլսարի ոսկուն տիրություն աներ, քանզի ինքն էլ, Քոչն էլ փայատեր էին, թեև դա գաղտնի էր պահվում․․․դրա համար էլ Արմեն Սարգսյանի նախագահական լիազորումները խիստ սահմանափակ էին․ Արմեն Սարգսյանն էլ առանձնապես չտրտնջաց․ ընդամենը թարգմանություններ, Սերժի հրամանները վավերացնել և վերջ․․․Իրականում ինքնասիրության հարց է, եթե Ամուլսարի խնդիրը չլիներ, արդյո՞ք Արմեն Սարգսյանը կհամաձայնե՞ր Սերժի թելադրած նման սահմանափակ լիազորություններով Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնել, իհարկե՝ ոչ․․․այն էլ մեր երկրի նման երկրի համար, երբ ունենք բազում ազգային խնդիրներ․չլուծված Հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման համար նախագահների մակարդակով բանակցություններ, քայքայված տնտեսություն․․․Իսկ Սերժն այնպես ներկայացրեց, որ մեր երկրի համար ոչ թե նախագահ է բերում, այլ՝ թագավոր․․․ դառնալու էինք թագավորական երկիր և Արմեն Սարգսյանն էլ լինելու է անգլիական թագուհու կարգավիճակով, փաստորեն մեր դարդին դարման չէր անելու, Նախօրոք Սերժը զգուշացրեց, որ ոչ մի բանի է չէր խառնվելու, և որպեսզի ժողովուրդն էլ տեղեկացված լիներ, որ ամեն ինչով զբաղվողը ինքը՝ վարչապետն էր լինելու․ պորտֆելներ բաժանողն էլ, Ղարաբաղի հարցի բանակցողն էլ, երկրի բյուջեն տնօրինողն էլ․․․ մի խոսքով բոլոր ֆինանսական լծակներն իր ձեռքում պետք է լիներ, իսկ նախագահի պաշտոնի անհրաժեշտությունը կայանում էր նրանում, որ լուռ, առանց հակադրվելու իր համաձայնությունը պետք է տար ու ամեն մի ընդունված նոր օրենքի փաստաթղթի տակ իր ստորագրությամբ վավերացներ այն․ այսքանն ընդամենը․․․ դրանից էլ հեշտ բան, որ չհամաձայներ․․․ այսպես ասած մի դրածո․․ Այսքանից հետո, Արմեն Սարգսյանն ընդունեց Սերժի պայմաններն, ինչու՞․․․ այդ ինչուներին ունեմ շատ հիմնավոր պատասխան․ դա Ամուլսարի ոսկին էր, իսկ Անգլիայից, այդքան հեռավորությունից հետևել հանքի բնականոն աշխատանքներին գրեթե անհնար էր․ խոսքը ոսկու մասին է, ոսկու, շա՜տ ոսկու, որը միլիարդներ էր բերելու և Արմեն Սարգսյանին, և Ղարաբաղյան կլանի երկու նախագահներին՝ Սերժին ու Քոչին, և Արքայազն Չարլզին և մյուս բաժնետերերին․․
     Վստահ եմ Սերժի ծրագիրն անխափան կաշխատեր, Ամուլսարի ոսկին էլ կկորզվեր առ այսօր, եթե չլիներ 2018-ի հեղափոխությունը, որ գահանգեց արեց Սերժին և ամեն բան գլխիվար շուռ եկավ․ բնապահպաննրի պահանջով Փաշինյանը Ամուլսարը փակումեց․ այնպես չէ, որ Սերժի օրոք Բնապահպանները դեմ չէին հանքի շահագործման հետ, բայց նրանց բողոքներին ո՞վ էր բանի տեղ դնողը․ կարևորը բնապահպանության 2 դաշնակ նախարարները թույլատրել էին հանքի շահագործումը․
     Խնդրում եմ․ մի հատ տրամաբանեք․ Արմեն Սարգսյանի պես տաղանդավոր, գիտական տարբեր կոչումներ ունեցող, այդքան զարգացած մարդը, մեծ բիզնեսմենը, որը հետաքննող Հետք․ամ թերթի հավաստմամդ ունի բիզնեսներ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում, Ուկրաինայում և ԱՊՀ-ի շատ երկրներում ու օֆշորային գոտիներում․․․Սերժի ներկայացրած նման ստորացնող առաջարկը կընդունե՞ր հանուն նախագահի աթոռի․․․ բացառված է․․․

Ինչպես միջազգային լրագրողական հետաքննական «Investigative Dashboard» կազմակերպության բացահայտումների հավաստմամբ՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է խոշոր, շատ խոշոր բիզնեսմեն, սակայն Արմեն Սարգսյանը հերքել է, հայտնել է, որ ինքը ոչ մի բիզնես էլ չունի։

Հետք ամ․ լրատվամիջոցի հետաքննության տեղեկություններով Հայաստանի Հանրապետությունը Մեծ Բրիտանիայում ներկայացնող դեսպան Արեմն Սարգսյանը տարիներ շարունակ իր պաշտոնն օգտագործել է իր և իր ընտանիքի բիզնեսների զարգացման համար․․․

Հեղափոխությունից հետո Փաշինյանը հարգելով, վստահելով, ինչպես շատերին վստահեց ու փոշման մնաց, թողեց Նախագահի պաշտոնին, ոչ մի անգամ չակնարկեց, որ ինքը Սերժ Սարգսյանի տված լիազորությունների սահմանն չպետք անցնի․ անգամ այն դեպքում, երբ եղել են պահեր, որ ազգային ժողովի ընդունած բանաձևերը, կամ վարչապետի որոշումները մեծ դժվարությամբ է ստորագրել․․․ չի սահմանափակվել նրա արտասահմանյան ուղևորությունները, հանդիպումները, որը փաստորեն ծառայեցրել է իր բիզնեսների աշխարհագրությունն ավելի ծավալելուն․ վերջերս էլ արաբ շեյխերի հետ էր բանակցում, Աստված գիտի թե ինչի մասին, մենք էլ միամտորեն կարծում էինք Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման հարցեր է քննարկում․․․ բայց բոլոր դեպքերում շատ մտահոգիչ է, ու հանելուկային, թե ի՞նչ էր բանակցում Արաբ շեյխերի հետ, որ գալով Հայաստան անմիջապես հրաժարականի դիմում գրեց, , , հետո ասում են, թե Նիկոլն բոլոր կարևր պաշտոնների իր հավատարիմներին, իր թիմակիցներին է նշանակում, բա ի՞նչ անի, ում վստահեց, պաշտոն տվեց, թիկունքից հարվածեցին, էս եթիմին հեչ բախտ չունի, փաստն եմ արձանագրում․․․

Չմոռանամ ասել, որ Արմեն Սարգսյանը դեռևս 2013-ի մարտին հերքեց, որ ինքն է Լիդիան Արմենիանի՝ Ամուլսարի ոսկու սեփականատերը և ըստ ընկերության ներկայացրած հաղորդագրության իբր թե Արմեն Սարգսյանը միացել է Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդին, իսկ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը ոչ գործադիր պաշտոն է։ Իբր նույն թվականի սեպտեմբերին Արմեն Սարգսյանը հեռացել է Տնօրենների խորհրդի կազմից Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ․մենք էլ հավատացի՞նք․․․ ԸՆԹԵՐՑՈՂԻՍ ՀԻՇԵՑՆԵՄ, որ մինչև 2020թ. մայիսը ընկերության 100% բաժնետերն էր հանդիսանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության տակ գտնվող Ջերսի կղզում գրանցված, Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված Լիդիան Ինթերնեյշնլ բաց բաժնետիրական ընկերությունը․․․Եթե հիշում եք 2013-ին Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ Արքայազն Չալզն եկավ Հայաստան, ինչքանով տեղեկացված եմ Չարլզը նույնպես Ամուլսարի ոսկու բաժնետերերից է․․․ Դե վաղուց գիտենք, որ Անգլիացիները շա՜տ են սիրում ոսկի, որտեղ ոսկու հոտ են առնում, թաթերը դնում են վրան, , , Չարլզին ուղեկցում էր նաև Ռուբեն Հայրապետյանը, Արքայազնը եղավ Էջմիածնում, Վեհափառը մեծ ճաշկերույթ տվեց ի պատիվ արքայազնի, շատ կարևոր մարդիկ էին հրավիրված այդ ճաշկերույթին, , ,
     Դե ինչպես տեսնում եք հեղափոխությունը Սերժի և Քոչի, Արմեն Սարգսյանի բոլոր խաղաքարտերը խառնեց, բախտները չբերեց․ բնապահպանների պահանջով Ամուլսարը փակվեց․․․ Նախագահը 4 տարի ձգեց, հույս փայփայելով, որ մի օր Վարչապետը ի վերջո կբացի հանքը, չբացելու դեպքում ղարաբաղյան կլանը Նիկոլին կտապալի, ամեն բան իր տեղը կընկնի և ինքն էլ արքայազն Չարլզի մոտ սևերես չի մնա, 44 օրյա պատերազմից հետո, երբ Ղարաբաղյան կլանը ամիսներ շարունակ ցույցեր էր անում հեղաշրջում իրականացնելու նպատակով, Արմեն Սարգսյանը հույսը չէր կտրել, ինքն էլ անմասն չմնալու համար վարչապետի հրաժարականը պահանջեց, բայց Նիկոլին տապալել չստացվեց, ժողովուրդն իր վարչապետի թիկունքին էր․․․ ճիշտ է այս անհույս վիճակն Արմեն Սարգսյանին ձեռ չէր տալիս, սակայն դեռ համբերում էր, իսկ արաբ շեյխերի հետ հանդիպումից հետո ի՞նչ կատարվեց, ի՞նչ բիզնես ծրագրերի առաջարկ ստացավ, որ հանկարծ որոշեց հրաժարական տալ․ Աստված գիտի․վստահ եմ մի օր դա էլ կբացահայտվի․․․
     Զարմանալին գիտե՞ք որն է, որ հակառակ Սերժ Սարգսյանի Փաշինյան Արմեն Սարգսյանի լիազորությունները երբեք չի սահմանափակել, թե նախագահն ու՞ր է ճանապարհորդում, ու՞մ հետ է հանդիպում, դասախոսություններ կարդում, հանդիպումներ կազմակերպում նախագահականում տարբեր կուսակցությունների, անհատների, անգամ Սերժի և Քոչարյանի հետ, իսկ պատերազմից հետո Սերժի սահմանափակ լիազորություններն ընդունած Արմեն Սարգսյանը տարօրինակ կեցվածք ընդունեց, 44 օրյա պատերազմից հետո, երբ մեր պետականությանը վտանգ էր սպառնում, փոխանակ նեցուկ կանգներ վարչապետին, ընդունեց ընդդիմադիր կեցվածք, հետևելով ղարաբաղյան կլանին, ինչպես ասացի անգամ վարչապետի հրաժարականը պահանջեց, հիմա էլ այնպես չէ, որ մեր երկրում ամեն բան հարթ է գնում, կա Թուրքիայի հետ հարաբերվելու խնդիրներ, Արցախի հարց, վերջապես դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիր և հազար ու մի լուծման կարոտ պրոբլեմներ, բայց դա չխանգարեց, որ Արմեն Սարգսյանը սուտ փաստարկներ ներկայացներ, բողոքներ իր սահմանափակ լիազորություններից և պատճառաբաներ, որ գործող սահմանադրությամբ չի կարողանում իր ունեցած հնարավորությունները լիարժեք օգտագործել նախագահի պաշտոնում և նման արդարացումներն են իր հրաժարականի բուն պատճառները․․․ բա ո՞նց չասեմ․ այ հեր օրհնած, երբ Սերժի առաջարկն ընդունեցիր նման սահմանափակ լիազորություններով հաստատվեց քո գործառույթի սահմանները, շատ էլ ուրախ էիր, հիմա հանկարծ ի՞նչ գործառույթների ընդլայման անհրաժեշտություն ծագեց, որ բողոքի գիրքդ ես բացել, եթե զգում էիր սահմանադրության անկատարությունը, վարչապետի հետ քննարկեիր, ցույց տայիր այն կետերը, որը հակասահմանադրական է, չի բավարարում քո պահանջներին, ոչ թե 4 տարի ձգեիր ու հանկարծ մի օր ներսումդ եղած բողոքը հրաժարականի ծավալուն տեքստում շարադրեիր․․․ մենք էլ հավատացի՞նք, որ 4 տարի նախագահի պաշտոնին մնացել ես և հանկարծ զգացիր, որ Նախագահի պաշտոնդ սահմանափակ լիազություններով է, քո հագով չէ․․․Չե՞ս զգում, որ սխալ հասցեով ես դիմել, այս կառավարությունն ի՞նչ մեղք ունի, որ Սերժի հետ գործարքի մեջ ես եղել ու համաձայնել ես նման սահմանափակ լիազորություններ ընդունել Նախագահի պաշտոնը․․․ չե՞ք զգում, որ սխալ, որ Նիկոլի վրա մունաթ գալու իրավունք չունեք․ քո բողոքը պետք է ուղղված լինի Սերժին, ․․․բայց ասեմ, թե ինչու՞ է ինձ թվում, և գրեթե վստահ եմ, որ հրաժարականի բուն պատճառը ղարաբաղյան կլանի 2 պարագլուխների հետ հանդիպումներն են, չեմ էլ կասկածում, որ անցել եք նրանց ճամբարը, բացառված չէ, քանզի քանի Ամուլսարը փակ է, ընդհատակյա պայքարը հանքավայրի բացման համար գնում է, ծրագրեր են մշակվում ամեն գնով իրենց ճամփից հեռացնեն Փաշինյանին․․․
     Խոստովանեմ, երբ Արմեն Սարգսյանն համաձայնեց Սերժ Սարգսյանի նման սահմանափակ լիազորություններով ընդունել Հայաստանի նախագահի պաշտոնը, մի պահ ինձ թվաց, թե հայրենասիրական մղումներից ելնելով ընդունեց առաջարկը, քանզի հենց այդ ժամանակ Հայաստանի վիճակը շա՜տ վատ էր, գահավիժում էր անդունդը, (հենց այդ եղավ բուն պատճառը հեղափոխության) իսկ հիմա, ավելի քան համոզված եմ, որ նման մարդիկ, ովքեր արդեն շատ փողերի համն ու հոտն առել են, նրանք հայրենիք չունեն, նրանց հայրենիքը փողն է․․․ և չեմ կարծում, որ Նիկոլին ներվի, որ ձախողեց Ամուլսարի իրենց բիզնես պլանը, և այն ակնկալիքները, որ ունեին Ամուլսարի ոսկին կորզելու դեպքում ու ձախողվեց, ես հիմա մեր վարչապետի կյանքի համար եմ մտահոգ և չեմ կարող չահազանգել, , ,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
902 | 0 | 0
Facebook