Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

-Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն

10:37, կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
-Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն
     Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն,
     Մի՞թե զուր է՝ կամ անձրև է, կամ սրսուռ է, ապա ձյուն,
     Ցնորական զմայլանքիս դրվագներում կիսավարտ
     Հուշի նման էլ չեն ծաղկում կուժկոտրուկ ու շողավարդ։
    
     Ծայրածավալ թոնութաց է, թե անըմբեր տրոփեմ
     Եվ հեշտանքի ի՜նչ ալիք է, որ պիտի դեռ կարոտեմ,
     Ինչ տարերք է Երանելին կնոջ տեսքով արարել,
     Հորդանալուց հետո եմ ես անկրելի վարարել։
    
     Ինձ առինքնիր, որ դյութանքիդ պարագիծը ընկալեմ,
     Հորձանքս առնեմ և ծփանքիդ իմ էսքիզը նկարեմ։
    
     Դիմալույսի փաթիլի պես քեզ էլ ճոճեմ անարյուն
     Եվ սրտից սիրտ տարուբերեմ, ձեռքս ծոցիդ անընտել․․․
     Ինչ հեսաբ է, աննմանիս չափ ու ձևում անարգելք
     Ու՞ր են կորել եթերահած հրեշտակները արթուն։
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1532 | 0 | 0
Facebook