Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ակնկորության ամոթի շրջան

10:32, կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
Ակնկորության ամոթի շրջան
    
Ակնկորության ամոթի շրջան,
Երբ ինձ հատում ես միևնույն կետում,
Թե մեղքի չգամ, թող ինձ չխճան
Քո տարածության սրտիդ մոտ կեսում։
Սիրո միջինի խոհական մասում
Էս ինչ անփույթ եմ քեզ փառաբանում,
Փրփուր չբռնեց իմ գինու թասում,
Ցավը խայտանքից չեմ զանազանում։
Իռացիոնալ է այս երկվությունը,
Արմատի տակի մինուսը վկա,
Գլխիկորին ի՞նչ, որ սիրո թույնը
Ներգործելու է չափից դուրս երկար։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
827 | 0 | 0
Facebook