Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մինչև 19-րդ դարի առաջին քառորդը Ֆրանսիայում հանցագործի մարմնի տարբեր մասերին շիկացած երկաթով խարանելը հանցավորության դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարվել

12:41, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Մինչև 19-րդ դարի առաջին քառորդը Ֆրանսիայում հանցագործի մարմնի տարբեր մասերին շիկացած երկաթով խարանելը հանցավորության դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարվել

Թեպետ զինանշանային շուշանը Ֆրանսիայում միապետության խորհրդանշանն է եղել, բայց, որքան էլ տարօրինակ, անբնական ու նույնիսկ ծիծաղելի թվա, հենց միապետության գրեթե ամբողջ ժամանակաշրջանում (մինչև 1724 թվականը) այդ խորհրդանշանը շիկացած երկաթով խարանվել է մարմնավաճառների ուսերին, ճակատին կամ հետույքին: Այս գործողությունը «ֆլեթրիսյուր» («fletrissure») է անվանվել, և խարանումը կատարվել է հանրային հրապարակում այս պատժին արժանացածներին պատվազրկելու նպատակով:

1724 թվականից խարանման կարգը բոլոր դատապարտյալների համար հետևյալն է եղել. գողերի մարմնին խարանվել է V (voleur), մուրացիկ կրկնահանցագործների մարմնին՝ M (mendiant), թիապարտների մարմնին՝ Gal (galérien): 1791 թվականի սեպտեմբերի 26-ի Դեկրետով խարանելու պատիժը վերացվել է, բայց Նապոլեոն Բոնապարտը 1810 թվականին շիկացած երկաթով խարանումը վերականգնել է: Խարանի նշանը պետք է դաջվեր հանցավորի աջ ուսին, հանրային վայրում: Ցմահ հարկադիր աշխատանքի դատապարտվածի աջ ուսին՝ «T. P.» (travaux forcés a perpétuité) տառերը, հարկադիր աշխատանքների դատապարտվածների աջ ուսին՝ «T» (travaux forcés) տառը, արտաքսվածների աջ ուսին՝ «D» (déporté) տառը, դրամանենգների աջ ուսին՝ «F» (faussaire) տառը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1399 | 0 | 0
Facebook