Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Հոդվածներ

Դառնահամ նարինջներ

11:14, կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ.
Դառնահամ նարինջներ

Հին Չինաստանի Ցի թագավորության միապետ Յան Ցզին իր դեսպանին հանձնարարում է այցելել Չու թագավորության տիրակալին: Ցի թագավորությանը մշտապես նախանձող Չուի թագավորը ցանկանում է նվաստացնել Յան Ցզիին և պատշաճ վիրավորանքի ընտրելու համար խորհուրդ է հարցնում իր վարչապետից:

-Ես հետևյալը կառաջարկեմ, - ասում է վերջինս: - Դեսպանի պատվին տրվելիք ճաշկերույթի ժամանակ կարգադրեք ներս բերել մի կալանավորի ու նրան հսկող բանտապահներին ու հարցրեք. «Այս մարդն ի՞նչ մեղք է գործել»: Բանտապահները ձեզ կպատասխանեն. «Նա գող է»: Այդժամ հարցրեք. «Դա ո՞ր երկրում է ծնվել»: Ձեզ կպատասխանեն. «Ցի թագավորությունում»: Այս կերպ, շարունակում է վարչապետը, Ցիի դեսպանը շատ անհարմար վիճակում կհայտնվի:

Ճաշկերույթի ժամանակ բանտապահները Չուի թագավորին ներկայացնում են Ցի թագավորության գողին, և Չուի թագավորը Յան Ցզիին ասում է.

-Ասում են, թե Ցի թագավորության տղամարդիկ գող դառնալու համար են ծնվում:

-Իսկ ես լսել եմ, - պատասխանում է Յան Ցզին, թե Հուայ գետի հարավային ափին տնկված նարնջենիները քաղցր նարինջ են տալիս, իսկ գետի հյուսիսային ափին տնկված նարնջենիները դառը պտուղ են տալիս: Գետի հյուսիսային և հարավային ափերին տնկված ծառերը միանման են, բայց դրանց պտուղների համը տարբեր է: Շրջակա միջավայրն է պատճառը: Այդպես էլ մարդիկ են. Քի թագավորությունում ծնվածները երբեք գողություն չեն անում, բայց հենց որ Չու թագավորություն են գալիս, դառնում են հմուտ գողեր: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դրա պատճառը նույնպես շրջակա միջավայրն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
447 | 0 | 0
Facebook